Ադրբեջանական ԶՈՒ կողմից կիրառվում են հրետանային ու հրթիռային միջոցներ, հարվածային ԱԹՍ-ներ, մարտական ավիացիա։ Իրավիճակի հետագա զարգացման դեպքում ՊԲ մամուլի ծառայությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրություններով։
Լեռնային Ղարաբաղի վրա սեպտեմբերի 19-ի Ադրբեջանի իրականացրած լկտի հարձակումը հերթական ապացույցն է այն բանի, որ այդ երկրի ղեկավար Իլհամ Ալիևը ցանկանում է բնաջնջել տեղի հայ բնակչությանը։ Այս մասին ասվում է X (նախկին Twitter) սոցցանցում ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գրառման մեջ։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ կանայք, տարեցներ և երեխաներ: Այս մասին հաղորդում է Արցախի առողջապահության նախարարությունը:
Լեռնային Ղարաբաղում ցեղասպանությունը չպետք է դիտվի որպես միայն հայերի մտահոգության հարց։ Նման նախադեպերի ստեղծումը պատերազմական ագրեսիայի խթան կհանդիսանա բնական գազի և նավթի մեծ պաշարներ տնօրինող բազմաթիվ այլ բռնապետերի համար։
Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Մարտին Զոնեբորնն ամոթ է հայտնել Եվրամիության արտաքին քաղաքականության առնչությամբ, որի արդյունքը նա համարում է Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի սկսած բացահայտ պատերազմը։
Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը Բաքվին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում
Լռե՛ք, հեռացե՛ք, որ կարողանանք փրկել մեր հայրենիքը. Ասպրամ Կրպեյանը՝ ՔՊ-ականներին
Խափանման միջոցը կալանք:
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կարծիքով, առաջին քայլը պետք է լինի այն, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվի պրահյան համաձայնություններից, իսկ ժողովուրդը պիտի համախմբվի և սատար կանգնի Արցախին:
Բոլորիդ կոչ եմ անում իջնել Հրապարակ, ճանապարհային քարտեզ եմ ներկայացնելու. Թևանյան
Ադրբեջանի այս հարձակումը սադրանք է նաև ռուսների դեմ. Քրիստինե Վարդանյան
Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը վստահեցնում է՝ Արցախում ստեղծված իրավիճակի պատճառը Նիկոլ Փաշինյանի կողմից տարվող քաղաքականությունն է։
Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սեպտեմբերի 19-ին իրականացված հարձակումն ամբողջությամբ խաթարում է տևական խաղաղություն հաստատելու միջազգային հանրության ջանքերը։ Այս մասին X (նախկին Twitter) սոցցանցում գրառում է կատարել Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը։
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն այն կարծիքին է, որ Հայաստանի իշխանությունների կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելն Ադրբեջան ձեռքերն ազատում է տարբեր տիպի գործողություններ իրականացնելու համար:
Շահեն Շահինյանը կարծում է, որ սահմանազատման ու սահմանագծման առաջին պայմանը պետք է լինի երկու կողմերի միջև համաձայնության ձեռքբերումը, որ այս գործընթացում պետք է բացառվի ուժը և ուժի կիրառման սպառնալիքը։ Հաջորդ պայմանը պետք է լինի այն, որ ադրբեջանական ուժերը լքեն այն տարածքները, որոնք զավթել են 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո։ Միայն այս երկու պայմանների դեպքում պետք է սկսել բանակցություններ սահմանազատման ու սահմանագծման սկզբունքների վերաբերյալ, քանի որ կողմերը, ի սկզբանե, պետք է համաձայնության գան, թե ինչ սկզբունքներով պետք է իրականացնեն սահմանազատումը։
Բողոքի ակցիա ՌԴ դեսպանատան դիմաց․ ՈՒՂԻՂ
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուս զինվորականները փորձում են Լեռնային Ղարաբաղում գործընթացը վերադարձնել քաղաքական-դիվանագիտական հուն: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով նրա հայտարարությունը:
Միջազգային բազմաթիվ հեղինակավոր լրատվամիջոցներ անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ծավալած ռազմական գործողություններին, որոնք, ակնհայտորեն, ուղղված են տեղի բնակչության էթնիկ զտմանը։
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որով Երևանի Հանրապետության հրապարակում ընթացող զանգվածային ակցիայի մասնակիցներին կոչ է արել չենթարկվել հնարավոր սադրանքներին, հակաիրավական քայլերի դրդող կոչերի ու գործողությունների։
ԱՄՆ կոնգրեսական Դինա Տիտուսը ԱՄՆ վարչակազմին գործողություններ ձեռնարկելու կոչ է արել
Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Խաչիկ Հակոբյան» անվամբ հանդես եկող օգտատիրոջ անձնական էջում տեղադրվել և հրապարակվել է տեքստ՝ հետևյալ բովանդակությամբ․ «Եթե էսօրվա ընթացքում մարտերը նույն ձև գնան ու Լաչինը ճեղքելու հրաման չեղավ, պիտի հեռացնել էս դավաճան վիժվածքներին ռազմական հեղաշրջումով»։
Նաև պետք է ռազմական օգնություն ցուցաբերել Արցախին։ Սա նույնպես օրհասական հարց է։
Եթե Ադրբեջանը չդադարեցնի ռազմական գործողությունները, պետք է հետևեն պատժամիջոցներ. Ռասմուսեն
Քիչ առաջ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ, ՌԴ նախկին նախագահ, նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևն իր տելեգրամյան ալիքում մի գրառում էր կատարել իր արտասահմանյան գործընկերներից մեկի մասին:
Իրավիճակը Կառավարության մոտ լարված է՝ ՈւՂԻՂ
Ավստրիան կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, որի հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կա 2 զոհ և 26 վիրավոր։ Այս մասին ասվում է X (նախկին Twitter) սոցցանցում Ավստրիայի ԱԳՆ գրառման մեջ։
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանը էսօր Արցախում իր գրեթե բոլոր զինատեսակներն օգտագործել է: Արցախի բանակը, իհարկե, պատասխանել է, բայց էդքան մարդկային ուժ, ու տեխնիկա չունեին: Զոհեր ու վիրավորներ ունենք»:
Վերոգրյալի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը, որոնք կատարվել են հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով), նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն:
«Նիկո՛լ, դավաճան» վանկարկումներ են հնչում Փաշինյանի աշխատասենյակի պատուհանի տակ