Ստեփանակերտի բնակիչները ժամը 16:25-ի դրությամբ շարունակվող հրետակոծության պատճառով դեռևս պատսպարված են մնում ապաստարաններում:
Ադրբեջանական զինուժը սեպտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ: ԼՂ ՊԲ-ից հայտնում են, որ Ադրբեջանի ԶՈւ-ն փորձում է առաջանալ Լեռնային Ղարաբաղի ՊԲ պաշտպանության խորքը։ Կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ կանայք, տարեցներ և երեխաներ:
Ռուսական կողմը Հայաստանին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների»-ի անվան տակ ռազմական գործողություններ իրականացնելու մասին:
Ստեփանակերտը շարունակվում է հրթիռակոծվել
Հրետակոծվող Ստեփանակերտը՝ այս պահին
Փակվեց նաև Վազգեն Սարգսյան-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան հատվածը
Քաղաքացիները փակեցին Տիգրան Մեծ-Հանրապետության հրապարակ հատվածը
Շուրջ 3 ժամ առաջ Ադրբեջանը շաբաթներ շարունակ տևող տեղեկատվական դիվերսիայից հետո լայնածավալ պատերազմ սկսեց Արցախի սահմանների ողջ երկայնով՝ հրետակոծելով անգամ մայրաքաղաք Ստեփանակերտը: Արդեն կան զոհեր, վիրավոր երեխաներ, թիրախավորվում են քաղաքացիական օբյեկտներն ու բնակչությունը:
Ի՞նչ ներքաշվելու մասին է խոսքը, 120 000 մարդու մասին է խոսքը. Կարեն Վրթանեսյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Հաշվի առնելով հազարավոր մարդկանց կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգը՝ պաշտոնական Ստեփանակերտը կոչ է անում միջազգային դերակատարներին և շահագրգիռ բոլոր կողմերին անհապաղ ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ Արցախի նկատմամբ ագրեսիան դադարեցնելու ուղղությամբ:
«Նիկո՛լ, դավաճան» վանկարկումներ՝ Կառավարության շենքի մոտ
Ոստիկանների նոր խմբաքանակին քաղաքացիները դիմավորեցին «դավաճան, թուրք, ամոթ» վանկարկումներով
Արցախից տեղեկությունները բավականին դժվարությամբ են գալիս. խլացնում են նաև կապի միջոցները. Աբրահամյան
Ադրբեջանում արգելափակեցին TikTok-ը։
Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանն իրականում հենց Արցախի խաղաղ բնակչությանը, խաղաղ բնակավայրերն է ուղիղ ռմբակոծում` ի հակառակ առավոտից իր բացարձակ ստերի:
Մեծաթիվ զոհեր և վիրավորներ կան քաղաքացիական բնակչության, այդ թվում և երեխաների շրջանում։ Համաձայն ստացված տեղեկությունների՝ այս պահի դրությամբ ադրբեջանական հարձակումների հետևանքով կա առնվազն երկու զոհ, այդ թվում և մեկ երեխա, ինչպես նաև 11 վիրավոր, այդ թվում և 8 երեխա:
Մի քանի ժամ է` ադրբեջանական զինուժը ռմբակոծում է Արցախը. պաշտոնական տեղեկություններին զուգահեռ՝ քաղաքացիներն են նշում, որ Արցախում այս պահին իրավիճակը ծանր է, մարդիկ ապաստարաններում են:
Ուզում եմ հասկանալ՝ դավաճան Նիկոլն ի՞նչ է խոստացել, որ փորձում են մեզ կտրտելով ստանալ. Աննա Մկրտչյան
Այսօր սարսափելի լուրեր են ստացվում նախկին Լեռնային Ղարաբաղի շրջանից։ Ադրբեջանի ռազմական գործողությունները պետք է անհապաղ կասեցվեն, որպեսզի հնարավոր լինի իրական երկխոսությունը Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև
Ադրբեջանն իմ ցանկությամբ չի սկսել պատերազմ, միգուցե Նիկոլի խնդրանքով է սկսել. Կարին Տոնոյան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի կողմից ցեղասպանության վտանգն այժմ ավելի մեծ է, քան երբևէ։
Նպատակը՝ ոչնչացնել հայկական բնակչությունն ու անցնել հարձակման Սյունիքում:
Կապիտուլյանտն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել։ Անգամ հայկական ազգային դաշտում, անօգնականությունից ու անելանելիությունից դրդված, նկատվում է որոշակի սպասում։
Տարածվել են ավերածությունների կադրեր Ստեփանակերտից
Տիգրան Աբրահամյանն իր ֆեդյսբուքյան էջում գրում է․ «Մարտերն Արցախի առաջնագծի տարբեր ուղղություններով շարունակում են, որոշ ուղղություններով դրանք առավել ինտենսիվ բնույթ են ստացել:
Ասկերանից վիրшվոր երեխաներ են տեղափոխվել Ստեփանակերտ
Ամբողջ Ստեփանակերտը նկուղներում է, դրոնների տակ. եկեք, ժողովուրդ, խնդրում եմ. արցախցի
Ադրբեջանի հարձակումները Լեռնային Ղարաբաղի վրա պետք է հենց հիմա դադարեցվեն։ Ակնհայտ է, որ դրանց հետևում կանգնած է Պուտինը, ով փորձում է ապակայունացնել Հայաստանը։
Նիկոլ Փաշինյանն այս պահին ցեղասպանում է Արցախը, եթե ոչինչ չի անում՝ կանգնեցնելու համար. Նարե Սիմոնյան
Հայաստանը պիտի դեօկուպացնի Արցախը, իսկ մեր պահանջը սրանց հեռացումը պիտի լինի. Լիլիթ Թումանյան