
Բլինքենն, ամենայն հավանականությամբ, կմասնակցի Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական շփումներին.Պետդեպի ներկայացուցիչ

Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից «հակաահաբեկչական գործողություն» սկսելուց հետո Միացյալ Նահանգները մասնակցում են ընթացող դիվանագիտական աշխատանքներին: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ Պետդեպի պաշտոնյաների:
ԱՄՆ Պետդեպի բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, հավանաբար, առաջիկա 24 ժամվա ընթացքում «կմասնակցի Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության՝ արդեն ընթացող դիվանագիտական քննարկմանը»:
Պետդեպարտամենտի մեկ այլ բարձրաստիճան ներկայացուցիչ էլ հայտարարել է, որ «տեղի ունեցողը հատկապես աղաղակող ու առանձնահատուկ վտանգավոր է, այդ իսկ պատճառով մենք, ակնհայտորեն, կպահպանենք կապը բոլոր կողմերի հետ»:
«Անհանգստացնում է այն, որ դա տեղի ունեցավ միանգամից, հատկապես այն բանից հետո, երբ մենք որոշակի առաջընթաց արձանագրեցինք Լաչինի միջանցքով բեռների փոխադրման հարցում», – ասել է առաջին պաշտոնյան: