Դուրս եկեք, դասը խանգարում եք. ԵՊՀ ճերմակահեր դասախոս
Վերջին տվյալներով՝ Արցախում կա 27 զոհ:
Ձեր Նիկոլն է 5 տարի վարչապետ ու «ինչ պետք է, դա էլ բանակցել»է «սեփական զրոյական կետից»։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում է սկսել, զոհերի և վիրավորների թվում կան քաղաքացիական անձինք:
Արցախցի ուսանողները ԵՊՀ-ում դասադուլ են անում` ՈւՂԻՂ
Արցախցի ռեփեր Վալերի Ղազարյանը՝ Լյոկան, ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եթե հիմա Արցախի իշխանությունները չհամաձայնեն գնան եվլախ հանդիպման, Արցախի մնացած ժողովրդին գերի են վերցնելու ու ժողովրդի դիմաց Նիկոլից պահանջեն Զանգեզուրի միջանցք, իսկ նա ստիպված է լինելու համաձայնի:
Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը կարծում է, որ ԼՂ իշխանությունները պետք է շատ արագ ու համարձակ որոշում կայացնեն և ներկայացնեն դա ժողովրդին, քանի որ ադրբեջանական զորքերի առաջխաղացումը տարբեր ուղություններով աճում է, իսկ հայկական կողմում ավելանում է զոհերի ու վիրավորների թիվը։
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլը, հրաժարվելով պաշտպանել 120 հազար կապույտ անձնագիր ունեցող հայերին, ճանաչելով Արցախը թշնամի պետության կազմում խախտում է և ՀՀ Սահմանադրությունը, և ՀՀ Անկախության Հռչակագիրը։ Այսինքն՝ Հայաստանի ինքնիշխանության հենասյուներից երկուսը։
Արցախի նախագահն Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ է հրավիրել։ Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ միջազգային դերակատարների արձագանքի ոչ համարժեք լինելու պատճառով Արցախը հարկադրված կլինի դիմել հարկադրված քայլերի։ Ինչպես հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը, այս հայտարարությունն արել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը այսօր հրավիրված Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում։
Բնակչության շրջանում խուճապային տրամադրրություններով պայմանավորված՝ որոշ ընտանիքներ տարհանվելու նպատակով սեփական նախաձեռնությամբ ճանապարհվել են դեպի օդանավակայան (Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման վայր)՝ ակնկալելով ռուս խաղաղապահների աջակցությունը:
Մեծ քաղաքականության մեջ չկան դաշնակիցներ եւ բարեկամներ, այլ կան շահեր, իսկ այդ շահերը, այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակում, գոյաբանական են անգամ ամենամեծ երկրների համար, ոչ ոքի, նաեւ մեզ, չեն խնայելու, մինչեւ մենք չփոխենք քաղաքականությունն ու լինենք ադեկվատ իրողություններին։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով երեկ վիրավորում է ստացել Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննեսը։ Այս տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։
Լեմկինի ինստիտուտը նշում է, որ ցեղասպանության կանխարգելման հարցերով զբաղվող բոլոր փորձագետները կասկած չունեն՝ «այն, ինչի ենթարկվում են հայերն Ադրբեջանի կողմից, ցեղասպանություն է»։
Մինչ հայաստանյան ընդդիմությունը փրկության կոմիտե է ստեղծում, երկար որոշում, թե ո՞վ ու ի՞նչ պարամետրերով իրավունք ունի լինելու փրկիչ, մինչ Նիկոլը ընտրական տեղամասերում լրացնում է Երեւանը զավթելու համար իրեն պակասող 236 քվեաթերթիկը, Արցախում ցեղասպանությունը շարունակվում է։ Սպանվում են քաղաքացիական անձինք, հողին են հավասարեցվում մարդկանց տները, ռմբապաստարաններում վերջանում է անգամ խմելու ջուրը, Ալիեւը պահանջում է արցախցիներից բարձրացնել սպիտակ դրոշն ու հանձնվել։
Ճապոնիան հորդորում է բոլոր կողմերին տարածաշրջանային խնդիրները լուծել խաղաղ կերպով՝ երկխոսության միջոցով
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ համապատասխան մեխանիզմների հրատապ գործարկման կարևորությունը:
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է միջազգային հանրության, մասնավորապես Եվրոպական Միության և իր անդամ պետությունների համարժեք արձագանքի ու հստակ քայլերի անհրաժեշտությունը՝ Լեռնային Ղարաբաղում զանգվածային ոճրագործությունները կանխելու նպատակով:
Իմ պահանջը Արցախի Հանրապետության ճանաչումն է և այնտեղ ապրող 120.000 ՀՀ քաղաքացիների պաշտպանությունը
Ռուսաստանն իր գործողություններով (ավելի շատ՝ իր անգործությամբ) զարմանալիորեն ու անհեռատես կերպով Հայաստանում մեծացնում է հակառուսական տրամադրությունները։
Հասկացանք, որ Հայաստանի իշխանությունը պատրաստ է լուռ և սառնասիրտ հետևել այս ամենին, հասկացանք, որ յուրաքանչյուրը տարբեր պատճառներով խնդիր ունի հայաստանյան դավաճանների հետ, բայց Արցախում ապրող մարդիկ աշխարհաքաղաքական խնդիրների գերին չեն դառնալու:
Գլխավոր քարտուղարը խստորեն կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, դե-էսկալացնել իրադրությունը և խստորեն պահպանել 2020 թվականի հրադադարն ու միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքները։
Ամերիկացի կոնգրեսական Հոլի Սթիվենսը գրառում է կատարել Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-ին իրականացված հարձակման առնչությամբ, որի հետևանքով կան տասնյակ զոհեր ու վիրավորներ՝ այդ թվում և քաղաքացիական բնակչության շրջանում։
Ավելի վաղ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակչության իրավունքներին սպառնացող անդառնալի կորուստը կանխելու նպատակով միջանկյալ միջոց կիրառելու պահանջով։ Մասնավորապես, պահանջվել է պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել զինված ուժերի կողմից բոլոր քաղաքացիական օբյեկտների, բնակավայրերի և բնակչության թիրախավորումը:
ԿԽՄԿ-ն հայտնել է, որ բժշկական անհրաժեշտ պարագաներ է հասցրել երկու հիվանդանոց, առաջիկայում ծրագրում է նոր մատակարարումներ անել։
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր զինատեսակներից կրակի ուղեկցմամբ, շարունակում են դիրքային առաջխաղացման գործողությունները՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ:
Իրադրությունը զուտ ծայրահեղ ծանր գնահատելով անհնար է հստակ նկարագրել այն վիճակը, որում այս պահին մեր հայրենակիցներն են
։Երեկոյան` ժամը 19:00-ին, մեծ հանրահավաք Հանրապետության հրապարակում. Անդրանիկ Թևանյան
Շուրջ մեկ ժամ է ադրբեջանական օդուժի և հրթիռահրետանային հարվածները Ստեփանակերտի և հանրապետության շրջանների ուղղությամբ չեն դադարում։
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումը յուրաքանչյուր պետության, ներառյալ ներգրավված դերակատարների պարտականությունն է: Անգործությունը նպաստում է հանցագործության կատարմանը
Շտապօգնության մեքենայի գնդակոծման պատճառով վիրավորվել է վարորդը, որը չի կարողացել դիակները տեղափոխել Ստեփանակերտ։