
ՌԴ ՊՆ բժիշկները ԼՂ–ում օգնություն են ցուցաբերել վիրավոր 9 քաղաքացու, այդ թվում՝ 4 երեխայի

Այսօր կեսօրից ռուս խաղաղապահներն ադրբեջանական կողմից շփման գծի ողջ երկայնքով հրադադարի բազմաթիվ խախտումներ են արձանագրել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
ՌԴ ՊՆ–ից հայտնում են, որ կազմակերպվել է Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության տարհանումն առավել վտանգավոր շրջաններից և տուժածներին բուժօգնություն է ցուցաբերվել:
«Օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման վայրից տարհանվել է 469 մարդ, այդ թվում՝ 185 երեխա: Հատուկ նշանակության բժշկական ջոկատի բուժաշխատողներն օգնություն են ցուցաբերել վիրավոր 9 քաղաքացու, այդ թվում՝ 4 երեխայի»,– նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:
Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը հակամարտության կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը, միջոցներ ձեռնարկել իրավիճակի դեէսկալացիայի համար և շարունակել բանակցային գործընթացը: