«Քիչ առաջ ԼՂ պաշտոնական տեղեկատվական էջերից իմացանք, որ ԼՂ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ: Սա վերաբերում է երեկ կեսօրից Ադրբեջանի կողմից մեկնարկած հարձակման հետևանքով բռնկված ռազմական գործողություններին:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքան իր էջում գրում է. «Դավաճանի մեկը, մի բան ասեցիր ու հակառակն արեցիր։ Թուրքի կամակատար»։
Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիան որակում է ցեղասպանություն, միջազգային հանրությանը սթափվելու կոչ անում ու կարևորում այս հարցում Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների համագործակցությունը։
Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ:
Այդ կեղտոտ և էժանագին կեղծիքը պատրաստվել է նեյրոցանցերի տեխնոլոգիաների կիրառմամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով համացանցում տարածված ձայնագրությանը, որտեղ ներկայացված է հեռախոսազանգ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել. «Հարգելի քաղաքացիներ, Կրկին հորդորում ենք Ստեփանակերտի բնակչությանը չտրվել խուճապային տրամադրությունների և տարհանվելու նպատակով սեփական նախաձեռնությամբ չճանապարհվել դեպի օդանավակայան: Կոչ ենք անում մնալ ապաստարաններում»
Այս պահին Եվրոպայից Հայաստան «Wizz Air» ավիաընկերության ոչ բոլոր չվերթներն են չեղարկված: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց «Զվարթնոց» oդանավակայանի մամուլի քարտուղար Լուսինե Մողրովյանը՝ հավելելով, որ ավիաընկերությունից պարզաբանում չունեն:
ԱՄՆ մի շարք կոնգրեսականներ դատապարտել են Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա և հակամարտության դիվանագիտական լուծման կոչ են արել։
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմին, ցեղասպան քաղաքականությանը՝ նկատեց, որ երկու տարի անընդմեջ ասել է՝ ՀՀ վարած քաղաքականությունը բերելու է սրան:
«Հայ-ամերիկյան համատեղ Eagle Partner 2023 զորավարժությունները կավարտվեն ինչպես և նախատեսված էր՝ սեպտեմբերի 20-ին
Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ հայաստանյան եկեղեցիներում պարբերաբար կատարվելու են ամենօրյա աղոթքներ՝ ի զորակցություն Արցախի ժողովրդի։ Այս մասին հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Ադրբեջանի ԶՈՒ գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջադրված է Արցախը մասնատելու և նրա կենսունակությանն անդառնալի վնաս հասցնելու խնդիր։ Երկու օր տևած համառ մարտերի ընթացքում Արցախի ԶՈւ ստորաբաժանումները հերոսաբար պաշտպանում են կենդանի ուժով և զինտեխնիկայով մի քանի անգամ գերազանցող թշնամուց՝ պատճառելով նրան մեծագույն կորուստներ:
«Սաղ գիշեր ռմբակոծել են: Այսօր էլ նորից նույնն է, ոչ մի բան չի փոխվել: Վիճակը գնալով ավելի է վատանում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախցի մեր հայրենակից Գոհար Հայիրյանը, որն իր երեխաների ու էլի մի քանի ընտանիքի հետ միասին, արդեն երկրորդ օրն է՝ անցկացնում են հարևանի նկուղում:
Ունենք կառավարություն, թող իշխանությունը հարցերը լուծի. ձեր կարծիքը մի փաթաթեք մեզ վրա. ՀՊՏՀ դասախոս
Խնդրում եմ, աղաչում եմ ձեզ, փողոց դուրս եկեք, լացելու ժամանակ էլ չունենք, Արցախը ցեղասպանվում է
Թագուհի Հակոբյանը նշանակվել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ։
Կոչս եմ ուղղում բոլոր ներգրավված կողմերին և միջազգային հանրությանը, որպեսզի լռեն զենքերն ու գործի դրվեն բոլոր ջանքերը՝ խաղաղ լուծումներ գտնելու, հարգելու մարդկանց կյանքն ու մարդկային արժանապատվությունը։
Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով զոհվել է մոտ 100 մարդ, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են։ Այս մասին Reuters-ին տված հարցազրույցում ասել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Որ ձեր երեխաները վաղը հարցնեն՝ ինչ էիք անում, որ Արցախում ցեղասպանություն էր, կասեք՝ դաս էինք անում
Այսօր մեր սրտերը լի են վշտով ու ցավով։ Իմ մտքերը միայն ու միայն Արցախի ժողովրդի, արցախցի ընտանիքների, տարեցների, երեխաների, զինվորականների հետ են
Լեռնային Ղարաբաղի առավել վտանգավոր բնակավայրերից ավելի քան 2000 մարդ է տարհանվել, որից 1049-ը` երեխա։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Սեպտեմբերի 19-ից ադրբեջանական զինված ուժերը հրետակոծում են Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակավայրերը՝ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները՝ բնակելի շենքեր, դպրոցներ և այլն։ Ադրբեջանական զինված ուժերը քաղաքացիական բնակչության ուղղությամբ կիրառում են խոշոր տրամաչափի զենքեր, այդ թվում՝ հրետանի։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գրանցված տեղեկությունների համաձայն՝ հրետակոծությունների հետևանքով այս պահի դրությամբ կան 32 զոհ, 200-ից ավելի վիրավոր, այդ թվում՝ 7 զոհ (2 երեխա) և 35 վիրավոր (13 երեխա) քաղաքացիական բնակչության շրջանում։
10։00-ին Արամ Ա կաթողիկոսի և Կիլիկյան Ուխտի միաբան հայրերի մասնակցությամբ Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարում կայանալիք արարողության ընթացքում Վեհափառ Հայրապետը հայրապետական պատգամը կուղղի հայ ժողովրդին՝ անդրադառնալով Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին
Եվս մեկ ակցիա է տեղի ունեցել Նյու Յորքում։ Տասնյակ մարդիկ հավաքվել են ՄԱԿ-ի կենտրոնակայանի դիմաց՝ Հայաստանի մեծ դրոշով և պաստառներով՝ կոչ անելով քայլեր ձեռնարկել Ադրբեջանին կանգնեցնելու համար։
Շատ ոգևորիչ էր, որ բացի ուսանողներից, նաև դասախոսներ միացան դասադուլին. Նարե Սիմոնյան
Էս հավաքույթը պետք էր կազմակերպել Լաչինը փակվելու 1-ին օրը. ԵՊՀ դասախոսը արդարացնում է իրենց կեցվածքը
Փաշինյանական քարոզչությունն ու նրան սատարող արբանյակները հայաստանյան իշխանությանը արդարացնելուն զուգահեռ փորձում են տպավորություն ստեղծել, թե Արցախում պատերազմը կանգնեցնելու արագ հնարավորություն կա, բայց Արցախի իշխանությունը դա չի անում:
ԵՊՀ դասախոսը դուռը փակեց արցախցի ուսանողների դեմքին
Ես չեմ ուզում դուք տեսնեք այն, ինչ ես եմ տեսել. արցախցի ուսանողը՝ ԵՊՀ ուսանողներին
Ես Արցախի քաղաքացի եմ, վեր կացեք, իմ արյունը ձեր արյունից է. արցախցի ուսանողը՝ ԵՊՀ ուսանողներին