Արցախը մեր աչքի առաջ ընկավ, հայաթափվեց, 1915-ից հետո ազգային ամենամեծ ողբերգության ականատեսը եղանք։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով։
Վերջին հաշվով մի՞թե այնքան մոլեգար եք, որ իրական հանցավորներին շրջանցելով չեք կարող մի երկու օր սպասել, հետո թիրախավորել ձեր տհաս կարծիքով մեղավոր ժողովրդին։
Ազնիվ չենք, որ 1997-ի կարգավորման պլանը ազգովի համարեցինք «Լևոնը Ղարաբաղը ծախում ա»։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի գործընկերներին՝ բժշկական պարագաներից և դեղերից բաղկացած մարդասիրական օգնություն Հայաստան ուղարկելու համար։
Ավելի քան 50 հայկական կիբերտեխնոլոգիական ընկերություններ, կիբերանվտանգության փորձագետներ և կառավարության ներկայացուցիչներ մասնակցել են «Կիբերանվտանգությունը բիզնես առաջնորդների համար. ինչպես հաղթահարել կիբեր մարտահրավերները» խորագրով համաժողովին։
2020-ի փետրվարին նիկոլենք հայտարարում էին, որ պատրաստ են Կովիդի դեմ պայքարին, ինչը փառահեղ կերպով տապալեցին:
Ֆրանսիայի կառավարությունը սեպտեմբերի 29-ին 5 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստան, որը տրամադրվելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին:
Սպանության փորձ Հրազդանում
Քաղաքացի Ա. Բ.–ն մեկ ամսում պետությանը հասցրել է 11 մլրդ դրամի վնաս` կազմակերպելով «Պոկեր» տեսակի շահումով խաղեր։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
«Transparency International-Վրաստան» հասարակական կազմակերպության հետազոտության համաձայն՝ այս տարվա հունվար-հունիսին Վրաստան այցելած յուրաքանչյուր հինգերորդ մարդը Ռուսաստանի քաղաքացի է։
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները սեպտեմբերի 28-ին Թամանցիների փողոցում ձերբակալել և Մաշտոցի բաժին են ներկայացրել 39-ամյա Վարդգես Ա.-ին, որը օգոստոսի 2-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:
Թուրքիայում ընդդիմադիր «Լավ» (İyi Parti) կուսակցության խոսնակ Քուրշադ Զորլուն Twitter-ում արած հրապարակմամբ հայտնել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի և ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայային վիրավորելու համար քուվեյթցի արաբ գրող, լրագրող Աբդյուլազիզ Ալհաժիրիի ձերբակալման որոշման մասին:
Այս օրհասական օրերին, երբ մեր շատ սիրելի արցախահայությունը, բազմաթիվ անասելի զրկանքներից ու զանգվածային սպանդից մազապուրծ է լինում` Հայաստանի մեր հայրենակիցները կրկին գտնվում են իրենց քրիստոնեական բարձունքի վրա:
Ավելի քան 88,000 մարդ Լեռնային Ղարաբաղից մուտք է գործել Հայաստան, և ընդհանուր թիվը կարող է հասնել 120,000-ի, ուրբաթ օրը ՄԱԿ-ի ճեպազրույցում ասաց ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Կավիտա Բելանին։ Նրա խոսքով՝ հոգնած ու վախեցած մարդկանց հսկայական ամբոխներ են հավաքվում գրանցման կենտրոններում, հաղորդում է Reuters-ը։
«Ես եմ քո Տեր Աստվածը. ուրիշ աստվածներ չունենա՛ս». «Տասնաբանյա պատվիրաններ»-ից առաջինի դեմ է մեղանչում նա, ով մարդահաճության մեղքի մեջ է: Շատ անգամ թերագնահատվում են փոքր համարվող այս մեղքի իրական վտանգները, բայց խորությամբ քննողը կնկատի, որ մարդահաճոն, հույսը կապելով մարդու հետ, ոչ միայն Աստծուն է մոռանում, այլև ճշմարիտ Աստծուն փոխարինում է մեկ ուրիշ «աստծով»:
Էս երկրին ծառայություններ մատուցած 100, 10, լավ, 1 հոգի կա՞ր, որին պետք էր փրկել. Միքայել Սրբազան
Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի հարակից մարտական դիրքերում սեպտեմբերի 29-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, հայտնաբերվել է 2 զինծառայողի աճյուն։ Այս մասին հաղորդում է Արցախի ԱԻՊԾ-ն։
Սննդաբան Մայքլ Մոսլին զգուշացրել է, որ եփելու եփած-փաթեթավորված շիլան ավելի շատ վնաս է տալիս, քան օգուտ: Նրա կարծիքը փոխանցում է Daily Mirror-ը։
Արցախահայության՝ Հայաստան արտագաղթով պայմանավորված՝ նոր սպասումներ են ձևավորվել նաև անշարժ գույքի շուկայում։ Որքան էլ բարոյականության տեսանկյունից թվում է, թե այդպես չպետք է լիներ, այնուհանդերձ կան մարդիկ, ովքեր փորձում են մեր հայրենակիցների դժբախտության վրա փող աշխատել։
Սեպտեմբերի 29-ի՝ ժամը 22:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 98,929 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Նազելի Բաղդասարյանը։
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը իր պատրաստակամությունն է հայտնել ՀՀ մարզերում կեցավայրի վարձակալության և կոմունալ ծախսերի փոխհատուցում տրամադրել Լեռնային Ղարաբաղից տեղահանված 300 ընտանիքի։
«Granatus Ventures» ընկերության համահիմնադիր Մանուկ Հերգնյանը, անդրադառնալով Արցախում տեղի ունեցածին և Հայաստանի մարտահրավերներին, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Transparency International-Վրաստան» հասարակական կազմակերպության հետազոտության համաձայն՝ այս տարվա առաջին 6 ամիսներին վրացական ապրանքների արտահանումը Ռուսաստան աճել է 34 տոկոսով:
Պատահակա՞ն էր, արդյոք, որ Արցախից արտագաղթը դեռ չսկսված, գարշապետը հայտարարեց, որ 40 000 կացարաններ են պատրաստել Արցախից արտագաղթողների համար։
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Պետական կառավարման մասնագետ, տնտեսագետ Հովհաննես Ավոտիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ակնհայտ է, որ Ադրբեջանի գործողությունները ոչ իրավաչափ են, ոչ օրինական, ոչ էլ որևէ միջազգային նորմին համապատասխան:
Արևմուտքը ցանկացավ, որ բանակցությունները տեղափոխվեն Արևմուտք, և ի՞նչ ստացվեց։ Բոլոր սլաքներն ուղղվում են Ռուսաստանին, բայց վերջին մեկուկես տարվա բանակցությունները տեղի են ունեցել Արևմուտքում ԵՄ-ի ու ԱՄՆ-ի միջնորդությամբ։
«Մենք մեր հայրենիքից բռնի ենք տեղահանվել ու եկել ենք Հայաստան։ Հիմա բոլորին կրկին տանում են սահմանամերձ տարածք, կարծեք թե երկրորդ, երրորդ սորտի մարդիկ ենք ու նորից պիտի գնանք կենդանի վահան կազմենք թուրքի դեմ։ Սա մի քիչ լավ չի, բայց ինչ-որ տեղ սա սպասելի էր»,- նշեց Դավիթ Դավթյանը։