Գորիս-Երևան ճանապարհին «Մերսեդեսը» բախվել է բեռնատարին, ապա Volkswagen-ին. վիրավորվել են կին և 2 երեխա
Սեպտեմբերի 29-ին, ժամը 21։56-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի 11-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Renault» մակնիշի բեռնատարին (վարորդ` Ա. Խ., ծնված 1979 թ.), այնուհետև` «Volkswagen» մակնիշի ավտոմեքենային (վարորդ` Ա. Հ., ծնված 1987 թ.):
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորները (կին և 2 երեխա) հոսպիտալացվել են ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան և դուրս բերել վարորդին. վերջինս ևս հոսպիտալացվել է ԲԿ: