Հայաստանի տապալման բոլոր հիմքերն այլևս առկա են. Ռուբեն Մխիթարյան
Ռուբեն Մխիթարյանը գրում է. «ԵՒ այսպես:
2020-ի փետրվարին նիկոլենք հայտարարում էին, որ պատրաստ են Կովիդի դեմ պայքարին, ինչը փառահեղ կերպով տապալեցին:
2020-ի դեկտեմբերին նիկոլենք հայտարարում էին, որ գիտեին, որ պատերազմ է լինելու, ուղղակի օրն ու հարվածի տեղը չգիտեին: Պատերազմի ամեն մի օրը, ձևը, կազմակերպչականն ու հետպատերազմյանը տապալեցին:
2021-ին ՀՀ սահմանների դիրքային կահավորումն ու սպառազինության վերականգնումն ու մարտունակության բարձրացմանն ուղղված քայլերը տապալեցին: Գերիների վերադարձը տապալեցին:
2022-ի սեպտեմբերին ստացան մինի պատերազմ Ջերմուկում և 1 օրվա տվեցին 200-ից ավել զոհ ու նոր գերիներ:
2023-ի գարուն-ամառ սեզոնին վերջնական տապալեցին Ռուսաստանի հետ մազից կախված դաշնակցային հարաբերությունները:
2023-ի աշնանը տապալեցին Արցախը ու արցախահայության բռնի տեղահանության հետևանքների արագ վերացումը, չնայած հայտարարում էին, որ պատրաստ են:
Սա գրում եմ պատմաբանների համար, որ շատ էս կողմ էն կողմ չընկնեն ժամանակաշրջանն ուսումնասիրելուց: Հայաստանի տապալման բոլոր հիմքերն այլևս առկա են»։