Պայթուցիկը գործի է դրվել մարդկանց երթն ուղեկցող ոստիկանության սպայի մեքենայի մոտ։
ՌԴ ՊՆ-ն տեղեկատվություն է տարածել առ այն, որ այսօր Տուլայում ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին մասնակցում է նաև ՀՀ ՊՆ պատվիրակությունը։
#Հիմա: Ի՞նչ իրավիճակ է Գորիսում՝ ՈՒՂԻՂ
Կառավարության ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ Հակարիի կամուրջը ժամը 10։00-ի դրությամբ հատել է 88 780 անձ, 18 756 տրանսպորտային միջոց։ 12։00-ի դրությամբ՝ 63 483 անձ արդեն իսկ հաշվառվել է։
Նրանցից մեկը զանգահարեց և սկսեց թուրքերեն զրուցել հեռախոսով, բարձրաձայն ծիծաղել։ Այդ պահին լսեցի, ինչպես զրուցակցին ասաց՝ «Էրմենիստան բիզիմդիր» արտահայտությունը։
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ճնշող մեծամասնությամբ հաստատել է Ուկրաինային 300 միլիոն դոլարի չափով նոր օգնությունը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 28-ի նիստում գրանցել է Երևանի ավագանու ընտրված անդամներին։
Ավտոբուսների հերթական խմբաքանակը սեպտեմբերի 29-ին կրկին կմեկնի ԼՂ:
Անդրանիկ Քոչարյանը ԱԺ-ում ընդդիմադիրներին ներկա-բացակա է անում` հաշվում բացակաները
Բացի այդ, ՌԴ նախագահը առաջարկել է քննարկել ռազմական գործողությունների մասնակիցների սոցիալական աջակցության հարցերը՝ շեշտելով, որ սոցիալական երաշխիքները պետք է նույնը լինեն՝ անկախ մարտական առաջադրանք կատարող կամ կատարած մարդու կարգավիճակից։
Կարիքները հավաքագրելուց հետո կմեկնարկեն դրանք հոգալու ուղղությամբ աշխատանքները:
Հե՞շտ ա. 40 տարի տուն դնես, թողնես, երկու վերմակ ու չամադաններ վերցնես, դուրս գաս. լացով ենք եկել
Ֆրանսիացի լուսանկարիչը, ով այս օրերին Գորիսում է, նկարագրել է, թե ինչպես է Արցախից բռնի տեղահանված երեխաներից մեկը ճանապարհին բեռնատարի թափքից իրեն խնձոր տվել։
«Միանգամից ասեմ, որ ինձ համար հարցը փակված չէ և չի էլ կարող փակվել»,- հերթական տեսաուղերձում ասաց Վարդան Օսկանյանը՝ շեշտելով, որ փաստ է՝ այն, ինչ կատարվում է տվյալ ժամանակաշրջանում, տվյալ պահի իշխանության պատասխանատվության տիրույթում է, հետևաբար, Արցախի այս մեծ ողբերգությունն ունի մեկ պատասխանատու և մեկ մեղավոր։
«Հուսամ՝ հիմա այդ հարցը դիտարկվում է, եւ կկարողանան պատժամիջոցներ կիրառել, որպեսզի պարտադրեն դա Ադրբեջանին: Երբ բանակցություններ էին ընթանում, երկխոսությունը դրական ընթացք ուներ, իսկ տեղի ունեցող հանդիպումները կարծես հաջողության որոշակի հույսեր էին ներշնչում, չեմ կարծում, թե այդ պայմաններում եվրոպական երկրները պատժամիջոցներ կկիրառեին Ադրբեջանի նկատմամբ»,- նկատեց Քավանոն։
Փաստաբանները նրան ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել, սակայն դատավորը, ըստ փաստաբան Կոչուբաևի, մերժել էր ինքնաբացարկի միջնորդությունը՝ արձանագրելով, որ ինքը Ռոբերտ Քոչարյանի մտքերի հետ համաձայն է, չունի վատ վերաբերմունք և երդվել է լինել անկողմնակալ և այդպիսին է:
Ադրբեջանը մտադիր է մի քանի օրվա ընթացքում թույլ տալ ՄԱԿ-ի փորձագետների միջազգային խմբին մուտք գործել տարածք՝ լրատվամիջոցների հասանելիության հնարավորությամբ
«Մենք պետք է իրականացնենք ուսումնասիրություն, և մեր այն զինծառայողները, որոնք ցանկություն կունենան ընդգրկվելու ՀՀ ԶՈւ-ում ծառայության՝ մենք կանենք ամեն ինչ՝ նրանց այդ հնարավորությունն ընձեռելու համար»,- վստահեցրեց այսօր ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Արցախից Հայաստան տեղափոխված զինվորականների հետ գործակցելու ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Անդրադառնալով հարցին, թե ադրբեջանական զորքերի կուտակումները ո՞ր ուղղություններով են՝ փոխնախարարը շատ մանրամասներ չբացեց՝ խնդրելով բավարարվել վերջին շրջանում հրապարակված տվյալներով:
Ոչ ոք չի կարող գոհ լինել այս արդյունքից, նույնիսկ՝ Բաքուն, իսկ եթե Ադրբեջանը նույնիսկ գոհ է կատարվածից, ապա ես անձամբ չեմ կարծում, թե այն լուծում է տալիս հակամարտութանը: NEWS.am-ի «ՈւԺԻ ԳՈՐԾՈՆ» հաղորդման եթերում նման կարծիք է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Կենտուկիի համալսարանի Փաթերսոնի դիվանագիտության դպրոցի պրոֆեսոր Քերի Քավանոն՝ անդրադառնալով Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին և դրա ճնշման տակ իրականացվող էթնիկ զտմանը՝ Արցախի ժողովրդի բռնի տեղահանմանը։
Բալաս, Փաշինյանին հարցրու՝ ինչի բացեց Հայաստանի դարպասները. Արցախը չկա. Հայաստանի թիկունքն էր պահում
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին:
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ ԱՄՆ-ը տեղյակ է Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալելու մասին և հետևում են իրավիճակին։
Միլլերը նշել է, որ Աղետների արձագանքման թիմը կհամակարգի Միացյալ Նահանգների հումանիտար արձագանքը։
Հայաստանի մասին չենք խոսում, այսպիսի էլիտայով հարց քննարկելն անիմաստ է:
«Ռուսաստանն այսօր համաշխարհային պատերազմի մեջ է ու շատ դժվար պատերազմի: Հիմա ի վիճակի չէ զորք ուղարկել Հայաստան ու օգնել Հայաստանին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ Ռուսաստանը չօգնեց Արցախին, ինչը ենթադրում էր նաև օգնություն Հայաստանին։
Մենք պետք է գործադրենք մեր բոլոր ջանքերն ու հնարավորությունները նրան և մեր բոլոր հայրենակիցներին Բաքվի բանտերից հայրենիք վերադարձնելու համար:
Հանձնաժողովի նախորդ նախագահը՝ սենատոր Բոբ Մենենդեսը, մի քանի ամսով արգելափակել էր F-16-երի վաճառքը Թուրքիային՝ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու թուրքական առարկությունների, ինչպես նաև մարդու իրավունքների խախտումների և հարևան Հունաստանի օդային տարածքով թռիչքների պատճառով։
Հաշվի առնելով Ռուբեն Վարդանյանի հեղինակությունը և դեպքի միջազգային հնչեղությունը՝ սա առիթ է՝ նորից բարձրաձայնելու և պահանջելու առևանգված ու գերեվարված մեր բոլոր հայրենակիցների վերադարձը:
Չնայած իր դեմ սկսված ապատեղեկատվության արշավին՝ Ռուբենը հայրենասեր և բարերար է, ով շատ բան է արել հայ ժողովրդի համար։ Ահա մի քանի օրինակ՝ Տաթևի վանքի վերականգնումը, Դիլիջանում UWC դպրոցի ստեղծումը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ստեղծումը և շատ ուրիշներ։