«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի փոխանցմամբ՝ Արցախից բռնի տեղահանվող բնակիչների ընդունող կետերը Սյունիքում, մասնավորապես՝ Գորիսում, բավականին ծանրաբեռնված են աշխատում։
168.am-ը դիմեց ՀՀ ՆԳՆ Ոստիկանության լրատվական ծառայություն՝ ճշտելու համար՝ արդյո՞ք տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, և ովքե՞ր են եղել բերման ենթարկված անձինք:
Ընդգծվել է Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձեւաչափը` երկուստեք արձանագրելով համագործակցության արդյունքում երեք երկրների կենսական շահերի առաջմղումը:
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը «Հյուրիյեթ» թերթին տրված հարցազրույցի ընթացքում ասել է․
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անդրադարձել է Մինսկի խմբի գործունեությանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին և ԵԱՀԿ դերակատարմանը հետպատերազմյան բանակցության տարիներին։
«2020 թ. նոյեմբերի 9-ի հայտնի հայտարարությունից մինչ օրս բազմաթիվ դեպքերում ինչպես Արցախում գտնվող, այսպես կոչված, խաղաղապահ ուժերը, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունը՝ ընդհանուր առմամբ, ապացուցել են, որ չեն իրականացնում իրենց ստանձնած պայմանագրային և ռազմաքաղաքական պարտավորությունները, ու Հայաստանի և Արցախի հաշվին հետևողականորեն սպասարկում են Ադրբեջանի շահերը:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 29-ին Դուբլինում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկին:
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Եվլախում հերթական հանդիպումն է ընթանում Ադրբեջանի և Արցախի իշխանությունների ներկայացուցիչների միջև։ Այլ մանրամասներ հայտնի չեն։
Նախարարը եղել է բոլոր այն բաժանմունքներում, որտեղ այս պահին բուժում են ստանում տուժածներ, լսել նրանց կարիքները:
Ադրբեջանը Լաչինի անցակետում՝ Արցախից Գորիս մտնելու փորձի ժամանակ, ձերբակալել է Արցախի Հանրապետության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին:
Սեպտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, հոկտեմբերի 4-ի ցերեկն առանձին շրջաններում, հոկտեմբերի 1-3-ին, 4-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։
Եվս մեկ օր, ու Արցախից դեպի ՀՀ բռնի տեղահանվածների հոսքը կավարտվի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Ռուբեն Վարդանյանն աշխարհի ամենահայտնի հայ գործարարներից է, ով խոշոր ֆինանսական և կազմակերպչական ներդրում է ունեցել մեր երկրի տնտեսական, կրթական, բիզնես մշակույթի ձևավորման գործում։
Փաշինյանը հերթական անգամ կարող է բեմադրել Հռոմի ստատուտի ու ՀԱՊԿ–ից դուրս գալու թեման՝ ստեղծելով «անգործության» նոր ալիբի ռուսների համար: Ադրբեջանն ու Թուրքիան կարող են գնալ ագրեսիվ քայլերի Սյունիքի ուղղությամբ, հավանական է նաև «անկլավների»:
Երիտասարդները տեւական ժամանակ մնացել են այնտեղ, համաժողովին մասնակցող պատվիրակներից շատերը դուրս են եկել նիստից և հեռվից լուսանկարել նրանց:
Դուբլինում Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի նիստին այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն անդրադարձավ Ադրբեջանի կողմից Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի կալանավորմանը։
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, պատասխանելով ռուս խաղաղապահների՝ Լեռնային Ղարաբաղում ներկայության երկարաձգման մասին հարցին, ասել է. «Դա Ադրբեջանի տարածքն է, հարցը կքննարկվի Բաքվի հետ»։
Ընդգծելով, որ այդպիսով Կովսական կդառնա կարևոր տրանսպորտային կետ, քանի որ այնտեղ կառուցվում է օդանավակայան, երկաթգիծ, Բաքվից Կովսական և բոլոր այլ ուղղություններով վեց և չորս գոտի ունեցող մայրուղի։
Մի դեպքում նա իրեն դիմած անձին վարձակալությամբ տրամադրել է այն բնակարանը, որն ավելի ցածր վարձավճարով ինքն էր վարձակալել։ Տվյալ դեպքում խարդախությամբ հափշտակություն կատարվելու հանգամանքը պարզվել էր, երբ իրական սեփականատերը եկել էր իր բնակարան և հայտնաբերել, որ այնտեղ այլ անձինք են բնակվում։
«Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում «Ազգային առաջընթաց»-ի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը ևս հայտարարել էր՝ քանի որ ընդդիմադիր քաղաքապետ ընտրելու համար բավարար ձայներ չեն լինելու, մնում է մեկ տարբերակ՝ ավագանու նոր ընտրություններ:
Աննա Մանգասարյանը Ստեփանակերտից լուսանկարներ է տարածել՝ գրելով. «Ստեփանակերտը` նախկինում աշխարհի ամենից մաքուր մայրաքաղաքը, այսօր»։
Նրա խոսքով՝ բոլոր նրանց, ովքեր հատում են Հակարիի կամուրջը, առաջարկվում է կարճաժամկետ կեցավայր, որից հետո արդեն միջնաժամկետ կամ երկարաժամկետ ծրագրերով որոշվելու է անձանց բնակության վայրը և այն պայմանները, որոնք կառաջարկվեն։
Համաեվրոպական հանրահավաքի նպատակն է պահանջել Եվրոպական միությունից արդյունավետ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի այն կատարի 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։
Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետության բժշկական կենտրոններ տեղափոխված բուժառուների դուրս գրման գործընթաց չկա։
Այսօր լրագրողները Գորիս այցելած Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեցին Արցախից Հայաստան այրվածքներով տեղափոխված բուժառուների, ինչպես նաև մի բուժառուի մասին, ով ուղղաթիռով տեղափոխվել է Երևան՝ սակայն հարազատները նրան որևէ հիվանդանոցում չեն գտնում։
«Այդ պետության հիմնադիր փաստաթուղթը հանրաքվեով կայացված որոշումն է, ուստի որևէ պաշտոնյա իրավասու չէր չեղարկել այդ պետության գոյությունը: Արցախի Հանրապետության նախագահի հրամանագիրը առոչինչ է նաև այն հիմքով, որ ընդունվել է բացահայտ սպառնալիքի ներքո, այն իրավունքի սուբյեկտի կամահայտնության հետ որևէ աղերս չունի:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Գորիսում է։ Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ այցի նպատակն է՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բժշկական օգնությունը հենց տեղում կազմակերպեն ու ցուցաբերեն։
Հակակոռուպցիոն դատարանը, համաձայնեցման վարույթի կիրառմամբ, 2023 թվականի սեպտեմբերի 28-ի դատավճռով՝ «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի վարչատնտեսական աշխատանքների գծով տեղակալ Ա.Ա.-ին դատապարտել է ազատազրկման՝ 5 տարի 6 ամիս ժամկետով: