Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Անդրանիկ Քոչարյանը Արցախի նախագահին ինքնասպանության կոչ է արել` համարելով, որ ստեղծված իրավիճակում ելքը դա է:
«Հիմա Դուք ո՞նց եք պատկերացնում. Հայաստանը եվրոդիտորդների է հրավիրել, ԱՄՆ-ի հետ ինչ-որ զորավարժությունների իմիտացիա է անում: Ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաներ են գալիս Հայաստան, և դրանից հետո ինչպե՞ս կարող է Հայաստանը դառնալ Իրանի ռազմավարական դաշնակիցը: Տարրական իրողությունները հուշում են, որ դա անհնարին սցենար է»,- ասաց քաղաքագետը:
Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի ռասայական խտրականության գործով հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան` Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի պատճառով՝ պահանջելով միջանկյալ միջոցներ կիրառել։
Սեպտեմբերի 27-ի ժամը 23.15-ին, վրաերթի ենթարկված տղամարդը, որը Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքի բնակիչ Գարիկ Թովմասյանն է, հիվանդանոցում մահացել է:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ իր աջակցությունն է ցուցաբերում բռնի տեղահանված արցախահայությանը։ Հայտարարությունը՝ ստորև․
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը փաշինյանական իշխանության այս քայլը դիտարկեց Արևմուտքի պահանջով Ռուսաստանի դեմ թշնամանք լարելու օպերացիայի համատեքստում, ինչից հետո Ռուսաստանը դաշնակցից վերածվելու է թշնամու՝ դրա աղետալի հետևանքներով։
Մենք շարունակում ենք այս ուղղությամբ մանրամասն ուսումնասիրությունները` ադրբեջանական թշնամանքը վեր հանելու և դրա դեմ պայքարի համար։
Կատարվում է նախաքննություն:
Կարեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախը մեր աչքի առաջ ընկավ, հայաթափվեց, 1915-ից հետո ազգային ամենամեծ ողբերգության ականատեսը եղանք։
Արման Աբովյանը գրում է․ «Այս իշխանության հակառուսական քայլերն իրականում աննորմալության են հասնում։
«Երկու ճակատ» պոդկաստի այս թողարկման հիմնական թեման Արցախի հայաթափումն է, 44-օրյա պատերազմի և օրեր առաջ Արցախի դեմ Ադրբեջանի մեկօրյա ռազմական ագրեսիայի հետևանքները։
2024 թվականին տարիքային կենսաթոշակը կբարձրանա բոլոր կատեգորիաների կենսաթոշակառուների համար, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Դուք պայման էիք դրել Լեռնային Ղարաբաղի հայերի առջեւ, որ վայր դնեն զենքն ու լուծարեն պետական կառույցները` փոխարենը խոստանալով համաներում բոլորի համար ու պարտավոր եք պահել Ձեր խոստումը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ առողջապահության նախկին նախարար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Բաբլոյանը՝ հույս հայտնելով, որ որպես խոստում տված նախագահ` կհայտարարի համաներում հիմա՝ առանց նախապայմանների։
Սահմանել հայի քաղաքական ու քաղաքացիական ինքնության սահմաններն ու քաղտեխնոլոգների, սոցիալական հոգեբանների ու սոցիոլոգների միջամտությամբ ներդնել այն հասարակական գիտակցության մեջ: Դառնալ քաղաքական ազգ:
168․am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆոյոր Լուկիանովն ասաց, որ ՌԴ իշխանությունների շրջանում, բնականաբար, ՀՀ իշխանությունների վերջին շրջանի որոշումները և հայտարարությունները հարցեր են առաջացնում, և դրանց ՌԴ ԱԳՆ մակարդակով պարբերաբար անդրադարձ լինում է։
Լեռնային Ղարաբաղից Հայաստան սեպտեմբերի 28-ի ժամը 18:00-ի դրությամբ տեղափոխվել է բռնի տեղահանված 97 հազար 735 անձ:
ԱՄՆ ֆինանսների նախարարության ահաբեկչության և ֆինանսական հետախուզության հարցերով քարտուղարի տեղակալ Բրայան Նելսոնը հայտարարել է Թուրքիայի, Իրանի, Չինաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) բնակիչների, ինչպես նաև այդ երկրներում գործող մի շարք ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին:
Հայաստանից 46 ավտոբուս կրկին մեկնել է Լեռնային Ղարաբաղ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ տեղափոխելու համար: «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում այս մասին հայտնեց Նազելի Բաղդասարյանը:
Մենք հիվանդ ազգ ենք, պիտի ընդունենք ու բուժվենք, ու կլինի փրկություն. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան
Ադրբեջանի ղեկավարության կողմից ստեղծված աշխատանքային խումբը հոկտեմբերի 2-ին կայցելի Ստեփանակերտ: Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների հերթական հանդիպումից հետո այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը։
#ՀԻՄԱ: Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների ապաստան Գորիսը՝ երեկոյան. ՈՒՂԻՂ
2024-ի հունվարին 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ: Իսկ Պաշտպանության բանակն արդեն դադարել է Արցախում վերջին մարտական գործողություններից հետո: Եվ հիմա, արդեն քանի օր է, իշխանության ներկայացուցիչները շահարկում են ՊԲ լուծարման և զինաթափման հարցը:
Ս.թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից ձերբակալվել է Ռուբեն Վարդանյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքով նախատեսված՝ ահաբեկչության ֆինանսավորման, օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծմանը և գործունեությանը մասնակցելու, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու հանցանքների հատկանիշներով:
Հենրիխ Մխիթարյանը, ում պայմանագիրը Միլանի «Ինտերի» հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում, հրաժարվել է տեղափոխվել Սաուդյան Արաբիա։
2024 թվականին պետական աշխատողների աշխատավարձի բարձրացումը կշարունակվի, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Ալյոշա Աղաջանյանը որոնվում է որպես անհետ կորած
Դանիան 1 միլիոն կրոն է հատկացրել Հայաստանին՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց մարդասիրական օգնություն տրամադրելու համար։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Դանիայի արտաքին գործերի նախարարությունը։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Դուբլինում հանդիպել է Պորտուգալական Հանրապետության Ասամբլեայի նախագահ Աուգուշտու Սանտուշ Սիլվային: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: