
Ֆրանսիան ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար 5 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստան

Ֆրանսիայի կառավարությունը սեպտեմբերի 29-ին 5 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստան, որը տրամադրվելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին:
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ «Զվարթնոց» օդանավակայանում մարդասիրական օգնությունն ընդունեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինին և ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։
Մարդասիրական օգնությունը (շուրջ 5 տոննա բժշկական պարագաներ և դեղեր) Հայաստան տեղափոխվեց Ֆրանսիայի Boeing 737-85R(SF) ինքնաթիռով։