Այսօր՝ ապրիլի 26-ին, Կապանի «Սյունիք» օդանավակայանում Երևանի ժամանակով 10:58 բարեհաջող վայրէջք է կատարել L-410–UVP E20 չեխական արտադրության մարդատար օդանավը, որը նախատեսված է 19 ուղևորի համար: Այն գրանցված է Հայաստանի Հանրապետությունում: Թռիչքը կրում էր փորձնական բնույթ:
Քննարկվել են նաև կուսակցության մարմիններում ընտրության կարգի շուրջ նախաձեռնող խմբի նիստում ներկայացված առաջարկները։
Ապրիլի 21-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում ՀՀ ՊՆ թիվ զորամասից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տավուշի բաժին, որ «Փակ գանգուղեղային տրավմա, ձախ քունքային շրջանի հեմատոմա, աջ վերհոնքային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ, հեմատոմա կրծքավանդակի և ողնաշարի փակ վնասվածքով, հարցական նշան» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Վահե Գևորգյանը և Մնացական Սաֆարյանն ապրիլի 25-ին Երևանում խորհրդակցություններ են անցկացրել ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հետ:
Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժներից հետո ԱՄՆ-ի Հարավային Կալիֆորնիայի համալսարանի երկրաֆիզիկոսները երկրաշարժի գոտում հեռավար ստուգման մեթոդն օգտագործելով վերլուծել են հնարավոր երկրաշարժի հավանականությունը։
Թուրք սերժանտ Ալի Օզը, որը մասնակցել է հազարավոր ալևի քրդերի ու հայերի կոտորածին Թուրքիայի Դերսիմի շրջանում 1937-38 թվականներին, ցնցող խոստովանություն է գրել այդ սպանություններում իր դերակատարության մասին։ Չափազանց վրդովվեցուցիչ է կարդալ սպանությունների մասին զարհուրելի մանրամասները։
«Իրավունք» թերթը գրում է. «Ըստ որոշ տեղեկությունների` Հայաստանի արդարադատության նախարարությունը օրենսդրական փոփոխություններ է նախապատրաստում, որոնք վարչական պատժի սպառնալիքով կարգելեն կրոնի սպասավորների միջամտությունը իշխանությունների գործունեությանը, այդ թվում՝ եկեղեցու ներկայացուցիչների հրապարակային ելույթներն այդ թեմաներով:
Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Վազգեն Կարախանյանը։ Նա ծնվել էր 1946 թ. օգոստոսի 5-ին Իրանի Սպահանի մարզի Սինադան գյուղում: 1965-1968 թթ. սովորել էր Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտում (քաղաքական դրդապատճառներով թողել է ուսումը):
Նորընտիր ՄԻՊ Անահիտ Մանասյանի պաշտոնավարման առաջին իսկ օրն աշխատանքից ազատման դիմում է գրել եւ հեռացել աշխատակազմի ղեկավար Անի Մխիթարյանը, ով նշանակվել էր Քրիստինե Գրիգորյանի օրոք, ասում էին՝ նրա ընկերուհին է։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կաշառքի գործով հետախուզման մեջ գտնվող, հոկտեմբերի 27-ի գործը քննած նախկին դատավոր Սամվել Ուզունյանի կինը՝ Ալլա Հարությունյանը, երեկ ներկայացել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:
CNN Türk-ի փոխանցմամբ՝ Էրդողանի առողջական վիճակը որևէ վտանգ չի ներկայացնում:
Անդրադառնալով Հակար գետի կամուրջի արգելափակմանը եւ թշնամու հեռահար նպատակներին` «Իրավունքի» հետ զրույցում Արցախյան շարժման ակտիվիստ, հասարակական-քաղաքական գործիչ Բորիս Առուշանյանն ասել է.
Նույն տնտեսվարողի կողմից մշակվող ցանքատարածությունների մակերեսների հանրագումարը չի կարող գերազանցել 100 հա–ը։
Միացյալ Նահանգների Պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը ժամեր առաջ տված ճեպազրույցում կրկին անդրադարձել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին:
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ կողմերը նշել են ռուս-հայկական դաշնակցային համագործակցության դրական դինամիկան։
Իրականացվելու է օդանավակայանի մոտեցման սխեմաների փորձարկում։
Խնդիրը շատ հստակ է`անցակետ չպետք է լինի ու վերջ
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Ապրիլի 21-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21074» մակնիշի մեքենան Երևան-Երասխ մայրուղու 9-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել գազալցակայանի տարածքում կայանված «ԵրԱԶ»-ին, այնուհետև գազալցակայանի բաժանարար պատին, որը փլուզվել է: «ՎԱԶ-21074»-ի 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նշվում է, որ միգրանտները վերջին երկու տարիներին, հիմնականում ասիական և աֆրիկյան երկրներից, զանգվածաբար փորձում են Բալթյան Հանրապետության տարածքում հայտնվել հարևան Բելառուսից։
Ապրիլի 21-ին, ժամը 00.45-ին, «Մազդա» մակնիշի մեքենան Երևանի Գալշոյան փողոցում բախվել է էլեկտրասյանը: Վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի կենդանաբանական այգում պահվում է 100 կգ կշռող պիթոն ցեղատեսակի օձ:
Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղության գործընթացը։ Այս մասին հայտարարություն է տարածել Կանադայի արտաքին գործերի նախարարությունը։ Հայտարարությունը Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի անունից է։
Ապրիլի 20-ին, ժամը 22.45-ին, հիվանդանոց բուժօգնության դիմած 19-ամյա երիտասարդը հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է Ֆրանսիայի հրապարակի մոտ անհայտ մեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Յուն Սոկ Յոլն ապրիլի 24-ից մինչև 29-ը պետական այցով գտնվում է Միացյալ Նահանգներում։
6 րոպե տևողությամբ վիրտուալ ճանապարհորդությունը 4 լեզվով է՝ հայերեն, ֆրանսերեն, անգլերեն և ռուսերեն։
Երբեմն մեր կյանքի իրադարձությունները, խնդիրներն ու դրանց լուծումները վերագրում ենք մեր կատարած քայլերին։ Սակայն ոչ միշտ է այդպես, քանի որ մեր շատ ու շատ արարքների հիմքում ոչ թե մեր կատարածն է, այլ չկատարածը:
Չարագործները Nokoyawa շորթող ծրագիրը տարածելու փորձեր իրականացնելու նպատակով օգտագործել են էքսպլոյտ, որը մշակվել է Windows ՕՀ-ի տարբեր տարբերակների և փաթեթների, ներառյալ՝ Windows 11-ի համար։ Microsoft-ն այս խոցելիությանը տվել է CVE-2023-28252 համարը, այն արդեն փակված է: Թիրախների թվում են եղել Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Ամերիկայի և Ասիայի երկրների փոքր և միջին ձեռնարկությունները։
Բժիշկ, սննդաբան, բժշկական գիտությունների դոկտոր Մարգարիտա Կորոլյովան ասում է, որ բանանը, նարինջը և շոկոլադը սրում են ծաղկափոշու ալերգիայի ախտանիշները։ «Մոսկվա 24»-ին տված հարցազրույցում, ըստ shantnews-ի՝ նա թվարկել է ալերգիա ունեցողների համար վնասակար այլ մթերքներ։