Աշխարհում երկրորդ ամենամեծ ֆոնդային բորսան՝ NASDAQ-ը, Նյու Յորքի հանրահայտ Թայմսի հրապարակում ներկայացրել է հայկական Krisp-ը։
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Մոտ 19 երկիր մտադրություն է հայտնել անդամակցելու BRICS խմբին (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավաֆրիկյան Հանրապետություն): Նրանց հայտերը կքննարկվեն խմբի արտգործնախարարների հանդիպմանը, որը տեղի կունենա հունիսին Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) Քեյփթաուն քաղաքում: Այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը։
2022 թ.-ին եվրոպական շուկաների համար նախատեսված ծավալից Արևելք է հասել մոտավորապես 40 մլն տոննա նավթ ու նավթամթերք։
«Իմ կարծիքով՝ Ռուսաստանում ուշադրություն են դարձրել, որ Հայաստանն իր քաղաքականությամբ հեշտացնում է Ադրբեջանի համար բացատրելը, թե ինչու նա պետք է անցակետ դնի, ամբողջությամբ հայ բնակչությունը դուրս բերի Արցախից: Հասկանալի է, որ հայ բնակչությունից հետո նաև ռուս խաղաղապահներն են դուրս գալու: Ենթադրում եմ, որ մեղադրել են, որ Փաշինյանը Ալիևի հետ միասնական է խաղում: Բայց Նիկոլ Փաշինյանը դա չթաքցրեց, նույնիսկ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին ասաց, որ Պրահայում և Սոչիում արդեն պայմանավորվել են»,-ի պատասխան՝ ասաց քաղաքական մեկնաբանը:
Ընդամենը 2 օրից Հայաստանում կնշվի «Քաղաքացու օրը»: Փաշինյանի և նրա թիմակիցների իշխանության գալուց շուրջ 1 տարի անց՝ 2019 թվականի մարտին, իրեն հեղափոխական հռչակած Կառավարությունը լրացում կատարեց «Տոների և հիշատակի օրերի մասին օրենքում» և ապրիլի վերջին շաբաթ օրը հռչակեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր»:
Հայաստանում 2023 թվականի ապրիլի 1-ից ազատականացվեցին ԱՊՊԱ ոլորտում կիրառվող ապահովագրավճարները՝ յուրաքանչյուր ապահովագրական ընկերությանը հնարավորություն տալով հաճախորդներին առաջարկելու սեփական մոդելի հիման վրա՝ գին-որակ համադրությամբ ծառայություններ:
Վանաձոր համայնքի ավագանին ապրիլի 26-ին հաստատեց ՀՀ ազգային հերոս, ակադեմիկոս, աշխարհահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի էսքիզ-առաջարկը։
Աղվան Վարդանյանը եւ Արթուր Խաչատրյանը ներկայացրել են մեր երկրի ներքաղաքական խնդիրների վերաբերյալ իրենց տեսակետը:
«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հրաժարումը, սակայն, նշանակում է, որ դրանից հետո պետք է բանակով գնալ և հարցերը լուծել։ Արդյո՞ք մենք ունենք հիմա հնարավորություն Ռուսաստանի և Ադրբեջանի դեմ միաժամանակ դուրս գալու համար, բնականաբար, չունենք, հետևապես՝ ես ստեղծված վիճակը համարում եմ փակուղային»,- ասաց Պետրոսյանը։
ՀՀ պատվիրակությունը կղեկավարի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը
Եթե խաղաղապահներն իրենց գործառույթը չեն կատարում, ով է մեղավոր. ո՞վ է ստորագրել նոյեմբերի 9-ի թուղթը. Արամ Օրբելյան
Նրանք քննարկել են Լաչինի միջանցքում և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դասացանկից հանելու հարցին, ապրիլի 22-ին ասել էր, որ 2021թ. հաստատված չափորոշիչը կներդրվի սեպտեմբերից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի գլխավորած պատվիրակությանը:
«Նախ նշեմ, որ ես ընդհանրապես կաշկանդված եմ մի բանով՝ իրավունքով, իրավական և մարդկային արժեքներով: Հետևաբար, ամբողջ իմ գործունեությունը կառուցված է դրա վրա: ՄԻՊ մանդատին ու գործունեությանն եմ այս պարագայում ստիպված արձագանք կատարել, որովհետև անընդհատ եմ տարբեր տեսակի մեկնաբանություններ լսում այս մասով, հետևաբար՝ մի քանի կարևոր հանգամանք այս առումով կընդգծեմ»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Անահիտ Մանասյանը՝ մինչ անդրադառնալն այն հարցին, թե ինչո՞ւ հասցեական գնահատականներ չի հնչեցնում:
Օրերս «Հայաստանի Հանրապետության կառավարության հնգամյա ծրագրի 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցին անդրադառնալիս՝ Փաշինյանը նշել էր, թե ընդդիմության գործընկերները միտում ունեն ցույց տալ, որ Կառավարության ներկայացրած զեկույցը մի փաստաթուղթ է, որի մեջ ընդգծված ձեռքբերումները Հայաստանի քաղաքացիները չեն զգում, մինչդեռ իրականությունը, ըստ նրա, այլ է:
Ապրիլի 25-ին, ժամը 15.00-ին, Երևանի Ամերիկյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է տրակտորին. «Մերսեդեսի» 42-ամյա վարորդը և 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ապրիլի 25-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ադրբեջանական խախտումներին, որի հետևանքով վերջերս հայկական կողմը զոհ էր ունեցել, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասել է.
Պարզվել է, որ ժամը 02.45-ից ժամը 02.50-ն ընկած ժամանակահատվածում երկու անհայտ անձինք մուտք են գործել տան տարածք, սակայն բնակարանատիրոջը տեսնելով՝ դիմել են փախուստի:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Նաջարյանների ընտանիքին՝ ամերիկահայ անվանի բժիշկ-բարերար Վարդգես Նաջարյանի մահվան կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում հյուրերն իրենց հուզող հարցերն են ուղղել Նախարարության ներկայացուցիչներին, հետաքրքրվել Հայաստանում երիտասարդների համար ստեղծված հնարավորություններից, մարտահրավերներից և դրանց լուծմանն ուղղված աշխատանքներից:
Լրագրողներին Թուրքիայի ղեկավարի գրասենյակում հայտնել են, որ զրույցի ընթացքում քննարկվել են նաև ռուսական հատուկ ռազմական գործողությանն ու հացահատիկի համաձայնագրի շրջանակներում աշխատանքին առնչվող հարցեր։
Ըստ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ «Վաշինգտոնի հռչակագիրը» կամրապնդի դաշնակիցների համագործակցությունը՝ կանխելու Հյուսիսային Կորեայի հարձակումը:
Նշյալ կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են համագործակցության այն բաղադրիչները, որոնք ծրագրի մաս են կազմում:
ՀՀ ԱԳՆ պատասխանից ստացվում է, որ հայկական կողմը տեղյակ է այս տեղեկատվության փոխանցման մասին, հետևաբար տեղյակ է նաև, որ առաքելության նմանատիպ գործունեությունը կարող է բացարձակ անիմաստ լինել: Այս դեպքում հարց է առաջանում, թե ինչո՞ւ ՀՀ կառավարությունը խնդիրներ ստեղծեց ՀԱՊԿ դիտորդների՝ ՀՀ-ում տեղակայման համար, և հրավիրեց ԵՄ դիտորդների, եթե նրանց ներկայությունն անվտանգային որևէ խնդիր չի լուծում Հայաստանի համար, նրանց ներկայությունը և գործունեությունը նման ձևաչափով չի կանխում ադրբեջանական սադրանքները, և ԵՄ դիտորդները չեն անում հասցեական հայտարարություններ:
Այս մասին Ստոլտենբերգը հայտնել է լիտվացի լրագրողների հետ առցանց ձևաչափով անցկացված մամուլի ասուլիսում։
Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը նոտա է հղել Ֆրանսիայի իշխանություններին` խնդրելով պարզաբանել իրավիճակը։
Ապրիլի 26-ին Tasnim գործակալությունը հաղորդել էր, որ Իրանի Գերագույն դատարանը հաստատել է Շարմահդի մահապատիժը:
168.am-ը ևս փորձեց պաշտոնական պարզաբանում ստանալ Էկոնոմիկայի նախարարությունից, սակայն պարզվեց՝ նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն աշխատանքային օրվա ավարտին մոտ դեռևս չուներ հստակեցումներ համապատասխան ստորաբաժանումներից: