Մահացել է Վազգեն Կարախանյանը
Ծանր և երկարատև հիվանդությունից հետո մահացել է ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ ԱԺ 3-րդ, 4-րդ և 5-րդ գումարումների պատգամավոր Վազգեն Ղուկասի Կարախանյանը:
Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ապրիլի 27-ին ժամը 17:00-ին, Երևանի Նոր-Նորքի (5-րդ զանգված) Սուրբ Սարգիս եկեղեցում: Հուղարկավորությունը` նույն վայրից, ապրիլի 28-ին ժամը 14:00-ին:
Նա ծնվել էր 1946 թ. օգոստոսի 5-ին Իրանի Սպահանի մարզի Սինադան գյուղում: 1965-1968 թթ. սովորել էր Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտում (քաղաքական դրդապատճառներով թողել է ուսումը):
Պարգեւատրվել էր «Գարեգին Նժդեհ» մեդալով (2003 թ.):
1968 թ. աշխատել էր Երեւանի 26 կոմիսարների շրջանի թիվ 6 տնային կառավարչությունում տեխնիկ, 1970-1972 թթ. «Հայկապշին» վարչությունում` մոնտաժող, պահեստապետ, 1972-1977 թթ. Երեւանի ավտոբեռնիչների գործարանում` պահեստապետ, հղկող բանվոր, տեխնիկական վերահսկիչ:
1977-1981 թթ. եղել է «Աբովյանշին» տրեստումվարպետ, 1981-2003 թթ. Երեւանի «Հիդրոապարատ» գործարանում՝ բանվոր, տեղամասի պետ, տնօրենի օգնական, ընդհանուր հարցերով տնօրենի տեղակալ:
2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել ՀՀԿ համամասնական ընտրացուցակով: ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ: ՀՀԿ անդամ: Ամուսնացած էր, ունի չորս երեխա:
168.am-ը ցավակցում է Վազգեն Կարախանյանի հարազատներին, մտերիմներին և ընկերներին։