Միրզոյանը Գալուզինի հետ հանդիպմանը շեշտել է Լաչինի միջանցքի վերականգնման ուղղությամբ ՀՀ դաշնակիցների գործուն քայլերի անհրաժեշտությունը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի հետ հանդիպման ընթացքում պաշտոնական Բաքվի սադրիչ հայտարարությունների և ագրեսիվ գործողությունների հետևանքով տարածաշրջանում ձևավորվող վտանգավոր իրավիճակի, այդ թվում՝ ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում գտնվող միջանցքում անցակետի տեղադրման ուղղությամբ ձեռնարկված քայլերի համատեքստում շեշտել է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին համապատասխան Լաչինի միջանցքի ռեժիմի վերականգնման ուղղությամբ Հայաստանի դաշնակիցների և գործընկերների կողմից հստակ արձագանքի և գործուն քայլերի անհրաժեշտությունը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարարներ Վահե Գևորգյանը և Մնացական Սաֆարյանն ապրիլի 25-ին Երևանում խորհրդակցություններ են անցկացրել ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930