Թուրքիայի ամենամեծ օձը կշռում է 100կգ
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի կենդանաբանական այգում պահվում է 100 կգ կշռող պիթոն ցեղատեսակի օձ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
2017-ին Անկարայի կենդանաբանական այգուն նվիրաբերված 5մ երկարություն ունեցող օձը հանդիսանում է Թուրքիայում ամենամեծը և կենդանաբանական այգում պահվում է սողունների համար նախատեսված հատուկ մասում, որի տեսանելի մասը՝ դիմացը, ապակյա է, իսկ մյուս երեք կողմերը՝ փակ:
Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ արևադարձային անտառներում բնակվող և հիմնականում հարավարևելյան Ասիայում հանդիպող պիթոնի կյանքի միջին տևողությունը 50 տարի է, իսկ նույն ցեղատեսակի էգը կարող է չափերով հասնել մինչև 9 մետրի: