Բաժիններ՝

Բայդենի և Յուն Սոկ Յոլի հանդիպման ժամանակ Սեուլի կողմից Կիևին զենք մատակարարելու հարցը չի քննարկվի

Սեուլի կողմից Կիևին ռազմական օգնություն տրամադրելու հարցն ընդգրկված չէ Հարավային Կորեայի և Միացյալ Նահանգների նախագահներ Յուն Սոկ Յոլի և Ջո Բայդենի հանդիպման օրակարգում: Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով հանրապետության նախագահի վարչակազմի ներկայացուցչին։

«Ինչ վերաբերում է այն հարցին՝ արդյոք օրակարգում լինելու է սպառազինությամբ աջակցության հարց, ես կասեմ, որ այս պահին դա չի լինի», – լրագրողներին հայտնել է պաշտոնյան։

Այդուհանդերձ, նա նշել է, որ ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի ղեկավարները Ուկրաինայի իրավիճակը կքննարկեն գլոբալ խնդիրների համատեքստում։

Երկուշաբթի օրը ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը լրագրողներին հայտնել էր, որ Ուկրաինան կարևոր թեմա կդառնա Բայդենի և Յուն Սոկ Յոլի բանակցություններում, սակայն ռազմական օգնության հարցի հետ կապված մանրամասներ չէր հաղորդել:

Յուն Սոկ Յոլն ապրիլի 24-ից մինչև 29-ը պետական ​​այցով գտնվում է Միացյալ Նահանգներում։

Ավելի վաղ Reuters-ին տված հարցազրույցում Հարավային Կորեայի նախագահը հնարավոր էր համարել Ուկրաինային զինամթերքի և զրահատեխնիկայի մատակարարումը, եթե լուրջ սպառնալիք ծագի Ուկրաինայի խաղաղ բնակչության համար: Կրեմլում ափսոսանք են հայտնել այդ կապակցությամբ։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Կիևին զենքի ցանկացած մատակարարում դիտվում է որպես հակառուսական գործողություն:

Իր հերթին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ սպառազինությունների մատակարարումների մեկնարկն «անուղղակիորեն կնշանակի հակամարտության մեջ ներգրավվածության որոշակի փուլ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930