Բաժիններ՝

Շիրակի մարզում ավելացել են ցորենի ցանքատարածությունները

Շիրակի մարզում ընթացքի մեջ են գարնանային գյուղատնտեսական աշխատանքները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարզի ցածրադիր հատվածներում արդեն իրականացվել են հողերի վարման ու մշակման աշխատանքները:

Մարզի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Ռոման Համայակյանի ասելով թեև դեռ վաղ է գարնանացանի ցանքատարածությունների մասին խոսելը, աշնանացանի մասով արդեն կա ցանքատարածությունների ավելացում: «Ցանքաշրջանառությունով պայմանավորված կան մշակաբույսեր, որոնց մասով ցանքատարածությունների ավելացում կամ նվազում է գրանցվում, բայց ամփոփելով աշնանացան ցորենի տվյալները, նկատում ենք, որ 2022-ի համեմատությամբ մոտ վեց հազար հեկտարով ցանքատարածություններն ավելացել են: Ավելացումը պայմանավորված է աշնանացան ցորենի արտադրության խթանման ուղղությամբ տարվող պետական օժանդակությամբ ծրագրով, որի շրջանակներում ֆերմերային և գյուղացիական տնտեսությունները ծախսերի մասնակի փոխհատուցում են ստանում»,-նշեց Ռոման Համայակյանը՝ տեղեկացնելով, որ կառավարությունը մեկ հեկտարի հաշվով հավաստագրված սերմեր ցանողներին փոխհատուցում է 120 հազար, 70 հազար դրամի չափով էլ ոչ հավաստագրված սերմերով մշակելու պարագայում։ Շիրակի մարզում 5804 շահառու է օգտվել ծրագրից։ Փոխհատուցման գումարն, ըստ նախնական հաշվարկի, կազմում է շուրջ 1 մլրդ 35 մլն դրամ:

Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ մինչև 100 հա մակերեսով (բացառությամբ տնամերձ հողատարածքների) ցորենի ցանքատարածություններ մշակող տնտեսվարողները, ընդ որում, միևնույն հողամասի նկատմամբ համասեփականատերերի առկայության դեպքում ծրագրից կարող է օգտվել համասեփականատերերից միայն մեկը։

Նույն տնտեսվարողի կողմից մշակվող ցանքատարածությունների մակերեսների հանրագումարը չի կարող գերազանցել 100 հա–ը։

Արմենուհի Մխոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930