Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, 2023 թվականի առաջին եռամսյակում Վրաստանը 61 տոկոսով ավելացրել է ապրանքների արտահանումը դեպի Ռուսաստան մինչև 177 միլիոն դոլար։
Փրկարարները հոսանքազրկել են «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
2022 թվականի ընթացքում ստացիոնար բուժման համար ընդունվել է 2966 բուժառու, որոնցից 2925-ը ստացել է քիմիաթերապիա, 24-ը՝ սիմպտոմատիկ բուժում, իսկ 17-ը միայն հետազոտվել է: 2021թ. ստացիոնար բուժման ընդունվել է 3202 բուժառու, 3031-ը ստացել է քիմիաթերապիա, 46-ը՝ սիմպտոմատիկ բուժում, իսկ 125-ը միայն հետազոտվել է: «Հայաստանում ուռուցքաբանության ոլորտի հիմնախնդիրների լուսաբանման արդիականությունը» սեմինար-քննարկման ժամանակ ասաց Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Նաիրա Ջանոյանը:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդին, ուղևորներ Ռ. Ա.-ին (ծնված 1977 թ․) և Շ. Ս.-ին (ծնված 1990 թ․) ցուցաբերել են համապատասխան օգնություն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին. վերջիններս հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, իսկ ուղևոր Մ. Հ.-ն (ծնված 1981 թ․)՝ Թալինի ԲԿ։ Տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։
Բեռլինի Շարիտե համալսարանական կլինիկայի բժշկական գիտությունների դոկտոր, նյարդաբան Սարգիս Աբրահամյանի հետ 168TV-ի երրորդ զրույցի թեման էպիլեպսիան է: Հիշեցնենք, որ բժշկի հետ ունենք բացառիկ պայմանավորվածություն՝ նկարահանելու 4 հաղորդում ամենատարածված հիվանդություններից մի քանիսի մասին. ցրված սկլերոզ, գլխուղեղի իշեմիկ կաթված, էպիլեպսիա, հիշողության խանգարումներ, դեմենցիա: Առաջին հաղորդման ժամանակ խոսել ենք ցրված սկլերոզի մասին, երկրորդ հաղորդման թեման գլխուղեղի իշեմիկ կաթվածն էր:
Օլիմպիական խաղերի եռակի մեդալակիր, Եվրոպայի և աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կրկին լավագույնն է Եվրոպայում:
Ցեղասպանության ուրվականը կախվել է Արցախի գլխին և հեռու չէ նաև Հայաստանից. Չալաբյան
Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացի նկատմամբ վստահության հաստատման ջանքերը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը
«Պետք է արդեն սովոր լինեինք, որ թուրք-ադրբեջանական դրածոները Հայաստանում սիմվոլիկան բարձր են գնահատում՝ հայ ժողովրդի համար ամեն ինչ ցավոտ դարձնելու համար։ Եթե մինչև 2018թ․ կարող էինք խոսել նրա մասին, որ մենք թշնամիների դեմ պայքարում էինք մեջք-մեջքի տված, հիմա պետք է հասկանանք, որ այդ թուրք-ադրբեջանական տանդեմին հաջողվել է Հայաստանում իշխանությունը զավթել, հիմա մեր թիկունքում դավաճաններ են, ովքեր որևէ կերպ մեր պաշտպանական և ինքնապաշտպանական, մեր ազգային նվիրական իղձերի իրականացման տեսանկյունից որևէ բանի չեն նպաստելու և որևէ կերպ մեզ չեն օգնելու, որպեսզի մենք կարողանանք որպես պետականություն պահենք»։
Մենք ամեն օր ու պահ ոչ միայն կրկնում, այլև բազմապատկում ենք մեր կատարած սխալները և արդյունքում ունենում ավելի վատը, քան ունեինք երեկ:
Ժողովուրդը բռունցքով պետք է հարվածի այս թուրք-ադրբեջանական իշխանության ծնոտին. Հայկ Դերզյան
Վաղն ապրիլի 24-ն է։ Ժողովուրդը ծաղիկները ձեռքին գնալու է Ծիծեռնակաբերդ։ Բայց կարճ ժամանակ հետո լինելու է Արցախի ցեղասպաությունը։ Է գուցե այդ ծաղիկները մի ուրիշ տեղ տանեք, գուցե հասկանաք, որ քանի դեռ ձեր երկրի ղեկավարն Արցախն Արդբեջան է համարում, ապա նոր ցեղասպնություններն անխուսափելի են։
Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանի կողմից գործակալների վրա սևեռումը հետապնդում է մեկ կոնկրետ նպատակ։
Այսօր հարված ենք ստանում ոչ միայն թշնամուց, այլ նաև երկրի ներսից. Անդրանիկ Թևանյան
Քանի դեռ կա մեկ հայ, պայքար լինելու է. Դավիթ Սահակյանց
Նիկոլ Փաշինյանին, Էրդողանին և Ալիևին ասում ենք’ չեք հաջողելու. Գոռ Սարգսյան
Ապրիլի 23-ին ՀՀ ՊՆ N զորամասից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի մարտական դիրքից արձակված հրազենային կրակոցից պարանոցի հատվածում վիրավորում է ստացել նշված զորամասի զինծառայող Արտյոմ Արսենի Պողոսյանը։ Ստացած հրազենային վիրավորումից դիրքից հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին զինծառայողը մահացել է:
Գլխավոր կռիվը դեռ առջևում է. մեր երկրի ներքին թշնամուն դուրս պետք է վռնդենք. Իշխան Սաղաթելյան
«Ես ասել եմ, որ եթե Նիկոլ Փաշինյանը մնաց, Հայաստանից մնալու է միջանցք ու կամուրջ։ Այս իշխանությունը ձեռքերը լվացել է Արցախից, հանձնել է Արցախը, այս իշխանության ուղեղում միայն զիջելն է և գործը հասցնել նրան, որ նրանք հրապարակային Ալիևին ասում են՝ ասեք՝ ինչքան զիջենք, մենք զիջենք, դե պարզ է, որ թուրքին ինչքան զիջենք, ինքը տասն էդքան ուզելու է։ Հետևաբար, եթե այս կապիտուլյանտը մնաց՝ իր խունտայով, Հայաստանից մնալու է միջանցք ու կամուրջ»,-Ջահերով երթից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
Թույլ չենք տալու նոր Ցեղասպանություն. ջահերով երթը՝ ՈՒՂԻՂ
Ժամանակն է բացել նոր պայքարի էջ. Ջահերով երթի սփյուռքահայ մասնակից
Ծանրամարտի Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը առաջին տեղում է:
Այս ջահերով երթը ցույց է տալիս, որ մենք միասնական ենք ու այսպես ենք դուրս վռնդելու այս իշխանությանը
Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի գիտաշխատողներ Էդիտա Գզոյանի, Ռեգինա Գալուստյանի, Շուշան Խաչատարյանի, Էլինա Միրզոյանի համահեղինակությամբ և ջանքերով լույս է տեսել «Հայ երեխաների թուրքացումը Հայոց ցեղասպանության տարիներին» կոլեկտիվ մենագրությունը։
Հայաստանի այն իշխանությունը, որը հայտարարում է, որ Արցախի անվտանգության երաշխավոր լինելու առաքելությունն իրենից դուրս է, ապա այս պահին Հայաստանի իշխանություններից որևէ քայլ սպասելը բավականին լավատեսական քայլ կդիտվի, բայց պետք է հաշվի առնենք հանգամանքը, որ Հայաստանը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմ է, որին կողմ են Ադրբեջանը և Ռուսաստանը, և այդ պարտավորությունները փոխադարձ են, և բնական է, որ Հայաստանն այստեղ աշխատանքի բավականին մեծ ծավալ և բեռ ունի»։
Ծանրամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի արծսթե մեդալակիր Վարազդատ Լալայանը գոհ է հրում վարժությունում իր կատարած աշխատանքից:
«Այս գործընթացները տանում են դեպի Հայաստանի կազմաքանդում․ «Արցախը տանք՝ հանգիստ ապրենք» հիմարագույն թեզը կյանքի է կոչվում Նիկոլ Փաշինյանի կողմից»,-Ջահերով երթից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Քաղաքացիների բազմությունը երթով շարժվում է դեպի Ծիծեռնակաբերդ. ՈՒՂԻՂ
2023 թվականի հուլիսի 1-ից սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին տրվող նպաստի չափը կկազմի 200 լարի, հայտնում է Վրաստանի կառավարության ֆեյսբուքյան էջը: