
41-ամյա Իլդար Խ.-ն հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 1-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տարվել 41-ամյա Իլդար Խ.-ն, որը 2018 թ. փետրվարի 21-ից Ղազախստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ուրիշի գույքը հափշտակելու կամ վատնելու մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը: