Թանկարժեք որս. Թուրքիայից Վրաստան են փորձել ներմուծել 2 կիլոգրամ ոսկի

Վրաստանի մաքսավորներն առանձնապես խոշոր չափի չհայտարարագրված ոսկյա իրեր են հայտնաբերել «Սարպի» մաքսային անցակետում (վրաց-թուրքական սահման): Այդ մասին տեղեկացել ենք Sputnik գործակալության վրացական ծառայությունից:

Մասնավորապես, մաքսատան աշխատողները քաղաքացու մոտ հայտնաբերել են մինչև երկու կիլոգրամ քաշով ոսկյա իրեր, որոնք թաքցված են եղել սննդամթերքի փաթեթներում: Ոսկյա իրերի ընդհանուր մաքսային արժեքը կազմում է 165 հազար լարի (60,5 հազար դոլար):

Գործը հանձնվել է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031