Բաժիններ՝

The Economist ամսագիրը հրապարակել է 2022-ին կյանքի համար աշխարհի ամենաթանկ քաղաքների վարկանիշը

Բրիտանական The Economist ամսագրի վերլուծական բաժինը հրապարակել է կյանքի համար աշխարհի ամենաթանկ քաղաքների վարկանիշը. 2022 թվականի վերջին այն գլխավորել են Նյու Յորքը և Սինգապուրը։ Միևնույն ժամանակ, Մոսկվան և Սանկտ Պետերբուրգն անվանվել են այն քաղաքները, որտեղ կյանքը թանկացել է ամենից շատ. նրանք վարկանիշում բարձրացել են մի քանի տասնյակ հորիզոնականներով։

Վարկանիշը կազմող Economist Intelligence Unit-ը նշում է, որ աշխարհի 172 խոշոր քաղաքներում գներն տարվա ընթացքում աճել են 8,1%-ով։ Սա ամենամեծ ցուցանիշն է վերջին 20 տարվա ընթացքում, որի ընթացքում ամսագիրը տվյալներ է հավաքում աշխարհում ապրուստի արժեքի վերաբերյալ։

Փորձագետները կարծում են, որ այս բացասական թռիչքի պատճառը Ռուսաստանի ագրեսիան է Ուկրաինայի դեմ և Չինաստանում վարվող «զրոյական Covid» քաղաքականությունը, որի շրջանակում Պեկինը անընդհատ արգելափակումներ է մտցնում։

«Այս գործոնները խնդիրներ են առաջացրել մատակարարման շղթաների հետ և փոխարժեքի աճի հետ մեկտեղ՝ հանգեցրել են կյանքի գնի ճգնաժամի ամբողջ աշխարհում», – ասել է հետազոտության ղեկավար Ուպասանա Դութը:

Ստորև ներկայացնում ենք 2022 թվականին աշխարհի ամենաթանկ քաղաքների տասնյակը՝

1. Նյու Յորք

2. Սինգապուր

3. Թել Ավիվ

4. Հոնկոնգ

5. Լոս Անջելես

6. Ցյուրիխ

7. Ժնև

8. Սան Ֆրանցիսկո

9. Փարիզ

10. Սիդնեյ

Մինչդեռ Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլին և Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսը շարունակում են մնալ աշխարհի ամենաէժան քաղաքները։ Կենցաղային ամենացածր գույք ունեցող քաղաքների թվում են նաև Ղազախստանի ամենամեծ քաղաքը Ալմաաթին և Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդը։

Ստորև ներկայացնում ենք 2022 թվականին կյանքի համար աշխարհի ամենաէժան քաղաքների տասնյակը՝ Կոլոմբո, Բանգալոր, Ալժիր, Չենայ, Ահմեդաբադ, Ալմաթի, Կարաչի, Տաշքենդ, Թունիս, Թեհրան, Տրիպոլի, Դամասկոս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս