Ուղևորի դրամապանակը գողացել էր տաքսիստը
Դեկտեմբերի 1-ին ոստիկանություն զանգած կինը հայտնել էր, որ «Մերսեդես» տաքսու մեջ մոռացել է դրամապանակը, որը հետո գողացել են: Դրամապանակում 3000 դոլար և բանկային քարտեր կային:
Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ դրամապանակը գողացել էր տաքսու 44-ամյա վարորդը: Նա Շինարարների փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տարվել է բաժին:
Գողոնը հայտնաբերվել է։
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին: