Հուլիսի 12-ին Չեխիայում կորոնավիրուսով հիվանդացած բնակիչների թիվը կազմել է 1980, ինչը մոտավորապես քառապատիկ գերազանցում է նախորդ երեքշաբթի օրվա (հուլիսի 5-ի) ցուցանիշը: «Նրանցից, ում մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, 364-ը հոսպիտալացվել է, 13 հիվանդ գտնվում է ծանր վիճակում»,- ասված է հաղորդագրության մեջ:
ԱՀԿ-ի եվրոպական ստորաբաժանումը նշել է, որ երկրները պատվաստման երկրորդ խթանիչ դեղաչափ պետք է առաջարկեն այնպիսի խմբերի, ինչպիսիք են տարեցները, բուժաշխատողները և հղի կանայք:
Վանաձոր քաղաքի բնակիչ, 24-ամյա երիտասարդի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել անցած տարվա նոյեմբերի 3-ին: Մեղադրանքը` գողություններ, նաև` սուտ մատնություն:
Մրգերը շերտատել: Ելակը բաժանել 4 մասի: Ցանկության դեպքում մրգերի վրա մի փոքր կոնյակ ցողել:
Մենք՝ մարդիկս սովոր ենք ամենաաստվածային, բարձր ու վեհ արժեքներին էլ տալ մարդկային, կենցաղային հատկանիշներ՝ դրանք ավելի լավ ճանաչելու համար։ Հենց այս իմանալով է, որ երբեմն ինքներս մեզ հարցնում ենք՝ ո՞րն է սիրո գինը։
Սոյայի սոուսն այնքան շատ է աղ պարունակում, որը և կանխարգելում է մանրէների բազմացմանը դրանում: Չնայած սոյայի սոուսը դժվար է փչացնել, դրա համն ավելի լավն է թարմ վիճակում:
«Ջերմաստիճանի բարձրացման և ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը, ինչպես նաև օրգանիզմի անցանկալի գերտաքացումը մեղմելու կամ կանխելու համար.
Վերջին ժամերին Միացյալ Նահանգներից ստացված երկու մեկնաբանություն էականորեն կարևոր է՝ ամբողջացնելու համար Հայաստանի Հանրապետության շուրջ վերջին տարիներին գերենացվող «աշխարհաքաղաքական փազլը»:
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։
«Ռոմայի» և Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին ևս մեկնաբանել է հեռուստահաղորդավարուհի Իլարի Բլազիի հետ ամուսնալուծությունը՝ 20 տարվա համատեղ կյանքից հետո. «20 տարվա համատեղ կյանքից հետո, ցավոք, իմ հարաբերություններն Իլարիի հետ ավարտվեցին: Այն, ինչ ես ասել եմ վերջին ամիսների ընթացքում, իմ երեխաներին պաշտպանելու փորձ էին: Ես փորձել եմ հաղթահարել ճգնաժամն իմ ամուսնական կյանքում, բայց այսօր […]
Ջոնի Այվը դադարեցնում է համագործակցությունն Apple-ի հետ: Նա ընկերությունից հեռացել է 2019 թվականին։ Դրանից հետո Այվը հիմնեց իր սեփական LoveFrom-ով և պայմանագիր կնքեց Apple-ի հետ, որով նա խորհուրդներ էր տալիս ներքին դիզայներներին։
Կապիկի ծաղիկը եզակի հանդիպող վիրուսային հիվանդություն է, որը մարդկանց է փոխանցվում վայրի կենդանիներից: Հիվանդության ախտանիշները ներառում են ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, մեջքի ցավ, այտուցված ավշային հանգույցներ, դող և հոգնածություն:
Ընկերությունը նաև հայտնում է, որ նույն նպատակով հուլիսի 14-ին ժամը 09:30-17:30-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ակունք բնակավայրի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10:00-17:00-ն՝ Կոտայքի մարզի Քասախ բնակավայրի «Մուշ» թաղամասի գազասպառողների, ժամը 10:00-18:00-ն՝ Չարենցավան համայնքի Արզական բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը:
Հուլիսի 13-ին, ժամը 19։19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանն ականապատված է։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանն ընդդիմադիր պատգամավորներին բացակայությունների հիմքով մանդատից զրկել ցանկացող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարցնում է՝ իսկ երբ ձեր թեկնածու ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը մեկ տարի աշխատանքի չէր գնում, բայց աշխատավարձ և պարգևավճար էր ստանում, նրան ինչո՞ւ իր պաշտոնից հեռացնելու որոշում չկայացրեցիք։
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Ստամբուլի բանակցությունների հետ կապված ելույթ կունենա մամուլի համար։
Էներգետիկ հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանի խոսքով՝ Ադրբեջանի և ԵՄ-ի միջև ստորագրվող էներգետիկ հուշագիրը շարունակում է Արևմուտքի ընդհանրական մոտեցումը տարածաշրջանի նկատմամբ։
Վերոնշված հաղորդումների հիման վրա, ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով, նախաձեռնվել են քրեական վարույթներ:
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է։
«Ընթացքում միշտ լինելու է մարդկանց պոպուլյացիայի մեջ: Ի վերջո, ինչ-որ մի ժամանակ, եթե կողքից չակտիվացնեն, անցնելու է, գնա դասվի բոլոր այն կորոնավիրուսների շարքին, որոնց մենք չենք նկատում: Կամ սուր շնչառական ինֆեկցիաների նման կլինի, երբ մարդիկ տարվա մեջ հիվանդանում են, բայց չգիտեն՝ գրի՞պ է, կորոնավիրո՞ւս, թե՞ այլ բան»,- մեզ հետ զրույցում նշեց համաճարակաբանը՝ ընդգծելով, որ ինչքան վիրուսը մուտացիայի ենթարկվի, այնքան կթուլանա կենսունակությունը:
2022 թվականի հուլիսի 12-ին Twitter-ի ղեկավարությունը հայտարարեց Իլոն Մասկի դեմ Դելավերի վարչակազմի դատարան դիմում ներկայացնելու մասին։ Հայցը ներկայացնելու հիմնական պատճառը Մասկին պարտադրելու անհրաժեշտությունն է կատարել իր օրինական պարտավորությունները և ստիպել նրան ավարտին հասցնել միաձուլման գործողությունը մի քանի պայմանների կատարման դեպքում։
Դատարանը շատ հստակ արձանագրել է, որ «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը» ոչ մի փաստարկ չի ներկայացրել ոչ իրենց «վճիռներում», ոչ դատաքննության ժամանակ, որպեսզի հիմնավորի «սուտ լուրը» կամ կեղծիքը, որով շուրջ մեկ տարի Ֆեյսբուքի ադմինիստրացիան սահմանափակել էր մեր էջի հասանելիությունը՝ մեզ ահռելի նյութական և բարոյական վնասներ հասցնելով, մեր գործարար համբավին վնասելով։
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները շարունակում են տիրանալ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի հայկական օգտահաշիվների և դրանցով «թշնամուն պետական ու ռազմական գաղտնիք տրամադրող քաղաքացիների վերաբերյալ» կեղծ լուրեր տարածել` փորձելով վախի մթնոլորտ ստեղծել։
2020 թ․ հոկտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ «Թուրքիան հարյուր տարի անց վերադարձել է Հարավային Կովկաս՝ հայերի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը շարունակելու համար:
Գերմանիան օգոստոսի 1-ից ամբողջությամբ կդադարեցնի ածուխ գնել Ռուսաստանից, իսկ դեկտեմբերի 31-ից երկիրը կհրաժարվի ռուսական նավթից։
Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ մուտքը թույլատրվում է շաբաթվա բոլոր օրերին՝ առավելագույնը 3 ժամով, ժամը 10:00-18:00-ն «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից տրված անցագրերով և տեսուչների հսկողության ներքո։
Դոլարի ինդեքսը (ԱՄՆ-ի առևտրային գործընկեր վեց երկրների արժույթների զամբյուղի նկատմամբ փոխարժեքը) աճել է 0,29%-ով՝ հասնելով 108,43 կետի։
168.am-ը քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ և տրանսպորտային-լոգիստիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանից հետաքրքրվեց, թե կոնկրետ օդային բեռնափոխադրումների վերաբերյալ պայմանավորվածությունն ի՞նչ կփոխի հայ-թուրքական տնտեսական հարաբերություններում և ի՞նչ ռեալ տնտեսական արդյունքներ կապահովի։
Սունակին աջակցում են առնվազն 50 կուսակիցներ, Մորդոնտը հավաքել է առնվազն 30 հոգու աջակցություն։ Երկրորդ փուլ անցնելու համար թեկնածուները պետք է հավաքեն առնվազն 30 ձայն։
Նշվում է, որ Ռաջապակսան, ով այժմ գտնվում է Մալդիվներում, մտադիր է մեկնել Սինգապուր, որտեղից Աբեյվարդենային կտեղեկացնի իր որոշման մասին։ Թե երբ դա տեղի ունենա, գործակալության զրուցակիցը չի հստակեցրել։