8 մթերք, որ կարելի է պահել ամբողջ կյանքում
1. Մեղր
Մեղրը, որը հազար տարի անց դեռ պիտանի է, գտնում են եգիպտական դամբարաններում: Այն կարող է պահպանվել անորոշ երկար ժամանակ շնորհիվ այն բանի, որ պարունակում է հակաբակտերիալ նյութեր: Ժամանակի ընթացքում այն կարող է փոխել գույնը և բյուրեղանալ, սակայն, միևնույն է, այն կմնա անվտանգ:
2. Շաքար
Շաքարը կարող է պահպանվել անսահման երկար և կարևոր չէ՝ այն սպիտա՞կ է, թե՞ շագանակագույն: Շաքարի վրա կարող է ազդել միայն խոնավությունը, և այն կարող է բյուրեղանալ մեկ ամբողջական կտորում:
3. Սպիտակ բրինձ
Բրնձով պարկը կարող է ծածկվել դարավոր փոշով, բայց հատիկները դրանում կպահպանեն իրենց հատկությունները: Սա վերաբերում է միայն սպիտակ բրնձին:
4. Աղ
Դուք երբեք չեք գտնի աղ, որի պահպանման ժամկետը լրացել է, քանի որ այն տեխնիկապես նույնիսկ սննդամթերք չէ, այլ հանքանյութ: Ինչպես շաքարը, աղը նույնպես կարող է կլանել խոնավություն և վերածվել քարի:
5. Եգիպտացորենի օսլա
Եգիպտացորենի օսլան օգտագործվում է ոչ միայն սննդի արտադրության ճյուղերում, այլ նաև բժշկության մեջ: Եթե ցանկանում եք պահել օսլան դարերով, ապա համոզվեք, որ այն հերմետիկ փակ է և գտնվում է չոր և սառը տեղում:
6. Թունդ սպիրտային խմիչքներ
Այնպիսի խմիչքները, ինչպիսիք են ռոմը, օղին կամ վիսկին, երբեք պահպանման ժամկետ չեն ունենում: Քանի դեռ ալկոհոլը պահպանվում է մութ տեղում և հերմետիկ փակ է, ապա այն կարելի է անորոշ երկար ժամանակ պահել:
7. Քացախ
Եվս մեկ մթերք, որը միշտ պիտանի է, և տարիների ընթացքում դրա օգտակար հատկությունները միայն ավելի լավն են դառնում:
8. Սոյայի սոուս
Սոյայի սոուսն այնքան շատ է աղ պարունակում, որը և կանխարգելում է մանրէների բազմացմանը դրանում: Չնայած սոյայի սոուսը դժվար է փչացնել, դրա համն ավելի լավն է թարմ վիճակում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը