Դրամի ամրապնդումն առաջիկայում կարող է խնդիրներ ստեղծել
ԱԺ խորհուրդը հուլիսի 14-ին արտահերթ նիստ կանցկացնի, օրակարգում ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու նախագիծն է: Խորհրդի արտահերթ նիստը նախատեսված է ժամը 18:30-ին:
Վրաստանում Թուրքիայի նորանշանակ դեսպան Ալի Քաան Օրբայն իր հավատարմագրերն է հանձնել Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիային։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Օգոստոսի 1-ից ուժի մեջ են մտնում գազաբալոնների վկայագրման նոր կարգավորումները. ՈՒՂԻՂ
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը հուլիսի 13-ին հրավիրել է հրատապ խորհրդակցություն:
Ճիշտ է՝ դրանք ճակատի ողջ երկայնքով չէին, լոկալ բնույթ էին կրում և հիմնականում կենտրոնացած էին մարտավարական բնույթի բարձունքի ուղղությամբ, սակայն իրադրությունը կարող էր ծավալվել ու վերաճել լայնամասշտաբի։
Հայաստան-Թուրքիա սահմանին ականազերծման աշխատանքներ են սկսվել։ Ըստ ermenihaber.am-ի՝ այս վերտառությամբ տեղեկություն է հրապարակվել թուրքական «GazeteKars» լրատվական կայքում։
«Բիշարյան, Դավթյան, Քյարամով, չվայելեք այդ պաշտոնները։ Բիշարյան, մի գիշեր Ֆեմիդան գալու է քո հոգին և խիղճը և արդարադատությունը կշեռքին դնի ու ստուգի՝ ինչքանով ես դատել։ Ես քեզ խայտառակել եմ քո աթոռին բազմած, ամբողջ աշխարհն էլ լսել է։ Այնտեղ տատիկ-մատիկ էլ կա՝ Սաֆարյան Սեդա և այլ պաշտոնավոր սողուններ, չվայելեք ձեր պաշտոնները։ Նիկոլ, ես քեզ ասել եմ, որ դու դավաճան ես, դու ո՞ւր ես գնալու, դու մենակ չես, օրը մեկ դավաճան եք բռնում՝ բաց թողնում, եթե դավաճան է, ինչո՞ւ բանտում չէ։ Նիկոլ, դու պետք է դատվես»։
Ներկայացուցիչների պալատի ընթացակարգային հանձնաժողովը հավանություն է տվել և պալատի վերջնական քննարկմանն է ներկայացրել Ազգային անվտանգության հատկացումների ակտին ներկայացված չորս հայամետ լրացումները: Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «Դատապարտում ենք իրավապահ պաշտոնյաների կողմից ուժի չափից ավելի գործադրումը, ողջունում հետաքննություններ սկսելու վերաբերյալ հաղորդումները․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը պատասխանում է իմ հրատապ նամակին:
Հուլիսի 11-13-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 19-25-ը ԵԽԽՎ նստաշրջանին մասնակցած հայաստանյան պատվիրակությունը եվրոպացի գործընկերներին կուլիսներում 3 առաջարկ է արել՝ հայանպաստ քայլերի եւ հայտարարության, մասնավորապես՝ գերիների վերադարձին վերաբերող։
«Ժողովորդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո Պաշտպանության նախարարությունում փակ խորհրդակցություն է եղել, որի ժամանակ նախարար Սուրեն Պապիկյանը բարձրացրել է կաբինետներում նստած զիվորականների մասին հարցը՝ ասելով, որ այսուհետ կաբինետում նստած զինվորական չի լինելու, ու բոլորը պետք է գնան սահման: «ՊՆ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ որոշ պաշտոնյաներ այս փոփոխություններին զուգահեռ չեն պատրաստվում լռել եւ նախարար […]
Արցախի հերոսի մայրը՝ երկրում առկա իրավիճակի մասին․ ՈՒՂԻՂ
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի մեր աղբյուրներն ասում են, որ օգոստոսին մրցույթ կհայտարարվի Լաչինի այլընտրանքային ճանապարհի հայկական հատվածի շինարարության համար, տենդերը շահած ընկերությունը կստանձնի 8 կիլոմետրանոց հատվածը կառուցելու աշխատանքները։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ պարեկային ծառայության ոստիկանները կանգնեցրել էին ԱԺ նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի եղբոր՝ դատախազ Էդգար Պետրոսյանի մեքենան եւ պարզելով, որ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Պետրոսյանը մեքենան վարել է ոչ սթափ կամ, ինչպես իշխանական կայքերն էին գրել, հարբած վիճակում, արցունքաբեր գազ էին կիրառել ու բերման ենթարկել։ Էդգար Պետրոսյանը, ըստ պարեկների, չէր ենթարկվել նրանց օրինական պահանջներին, դիմադրել էր, ուստի նրան ուժով բերման էին ենթարկել։
«Իրավունք» թերթը գրում է. «Խորհրդարանի պաշտոնական կայքում հրապարակվեց ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով ՍԴ դիմելու մասին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած որոշումը, որը որոշ ժամանակ անց անհետացավ: Սակայն սա բոլորովին էլ չի նշանակում, թե ՔՊ-ականները «զադնի են դրել»:
ԿԺԴՀ-ի զինվորականները հուլիսի 11-ին կրակոց են արձակել, ենթադրաբար, համազարկային կրակի ռեատիվ համակարգով (ՀԿՌՀ): Հուլիսի 13-ին այդ մասին հայտնել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի զինված ուժերի մի աղբյուր։ Աղբյուրի տվյալներով՝ ռեակտիվ արկն արձակվել է հուլիսի 11-ին տեղական ժամանակով մինչև կեսօր Դեղին ծովի կողմը: Կիրակի օրը ԿԺԴՀ-ն, Սեուլի տվյալներով, արձակել է երկու ռեակտիվ հրթիռ: Yonhap-ը նշում […]
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ֊փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Միացյալ Նահանգների վարչակազմը հույս ունի, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատն առաջիկա շաբաթներին կհասցնի հավանություն տալ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը: Հուլիսի 12-ին այդ մասին հայտարարել է պետքարտուղարի առաջին տեղակալ Ուենդի Շերմանը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնի International Student House («Միջազգային ուսանողական տուն») ոչ առևտրային կազմակերպության միջոցառմանը:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հուլիսի 12-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Հուլիսի 10-13-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 32 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Հուլիսի 13-ին, ժամը 03։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սաֆարյան փողոցի թիվ 142 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հուլիսի 11-ին Սեբաստիայի փողոցում հայտնաբերել և Շենգավիթի բաժին են բերել 22-ամյա Արթուր Գ.-ին, որը հուլիսի 6-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ և 324-րդ հոդվածների մեղադրանքով:
Հուլիսի առաջին օրերից Գեղարքունիքի մարզում մեկնարկել է անասնակերի բերքահավաքը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը, նախորդ տարվա համեմատ այս տարի անասնապահական տնտեսությունները բավարար չափով անասնակեր կուտակելու հնարավորություն կունենան, քանի որ խիտ բուսածածկույթ է ձեւավորվել ցանովի ու բնական խոտհարքերում, ինչպես նաեւ արոտավայրերում։ Գործի են դրվել բոլոր տեխնիկական, ինչպես նաեւ ավանդական […]
Ոստիկանության Սևանի բաժնում մեքենաներից կատարված գողությունների վերաբերյալ ահազանգեր էին ստացվում։ Տուժողները հայտնում էին, որ Ծովագյուղում իրենց մեքենաներից գողացել են գազաբալոն և մարտկոց։
Ուկրաինան երկու շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ից ստացել է 3 միլիարդ դոլար ընդհանուր գումարի օգնություն երկու մասնաբաժնով: Այս մասին հայտնել է վարչապետ Դենիս Շմիգալը:
Ռուսաստանում կապիկի ծաղիկի առաջին դեպքն է արձանագրվել: Երիտասարդը, ում մոտ արձանագրվել է կապիկի ծաղիկը, օրերս է վերադարձել Եվրոպայից: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: