ՀՖՖ շտաբ-բնակարանում տեղի է ունեցել Հայաստանի Պրեմիեր լիգայի 2022/2023 մրցաշրջանի վիճակահանությունը: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Վիճակահանության արդյունքում մասնակից ակումբները ստացան հետևյալ խաղային համարները, որոնց համաձայն կկազմվի առաջնության խաղացանկը: 1․ «Նոա» 2․ «Լեռնային Արցախ» 3․ ԲԿՄԱ 4․ «Ուրարտու» 5․ «Փյունիկ» 6․ «Արարատ» 7․ «Արարատ-Արմենիա» 8․ «Շիրակ» 9․ «Վան» 10․ «Ալաշկերտ» Հայաստանի Պրեմիեր Լիգայի […]
Անձնուրաց մարդ, ով իր կյանքը նվիրել է բժշկության զարգացմանը, մարդկային կյանքեր փրկելուն՝ հատկապես կարիքավոր համայնքներում անվճար մատուցելով վիրաբուժական ծառայություններ։
Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ գեներալը հայրենիքի համար տվել է իր ամենաթանկը և պատգամ է թողել՝ հայի դեմ հայ թշնամի չունենալ, ինչը, ցավոք, այսօր չի կատարվում․
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, կազմվել է քննչական խումբ:
Կահիրեն, Անկարան եւ Էր Ռիադը պլանավորում են BRICS-ին (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) անդամակցելու հայտեր տալ: Այս մասին հայտնում է «Իզվեստիան»՝ վկայակոչելով BRICS միջազգային համաժողովի նախագահ Փուրնիմա Անանդին:
«Ես դիմեցի Երևանում Ֆրանսիայի դեսպանատուն, ասացի, որ իրենց պարտականությունն է՝ հարցնել ՀՀ ԱԳՆ-ին, որովհետև, երբ Ֆրանսիայի քաղաքացին այսպիսի ձևով հեռացվում է երկրից, պետք է պատճառ լինի: Հայաստանը Նիկոլ Փաշինյանի տունը չէ, օրենքներ կան, միջազգային օրենքներ կան, պատճառ պետք է լինի քաղաքացուն հեռացնելու համար՝ կամ անձնագիրն է կեղծ, կամ վիզա չունի, կամ խնդիր է երկրի անվտանգության համար, պետք է պատճառ լինի:
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Էդվարդ Ասրյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին:
Հայ-թուրքական սահմանին մոտ տարածքում հայկական կողմն ականազերծման աշխատանքներ չի կատարում: Այս մասին «Ազատությանը» հայտնել են Պաշտպանության նախարարությունից։
Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, Վովա Գասպարյանի ու «բարի տիկնիկ» Արթուրի ու Արգիշտի մասին
Ռուսաստանն անփոփոխ կերպով աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, որը սկսվել է հունվարի 14-ին Մոսկվայում՝ ՌԴ միջնորդությամբ: Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Հայաստանի ապազգային իշխանությունների՝ սահմաններ չճանաչող անհանդուրժողականությունը նորանոր դրսեւորումներ է ստանում։ Այս գիշեր, առանց բացատրության ու հիմնավորման, արգելվել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան։
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը ուսումնասիրել է 2023-2025թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի և «Կառավարության պարտքի բեռի նվազեցման 2022-2026թթ. վերանայված ծրագրի» հիմքում դրված հիմնական մակրոտնտեսական կանխատեսումները և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունները:
Հուլիսի 12-ին, ժամը 19.05-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում 50-ամյա մի կին տվել էր հաղորդում, որ մոտ մեկ ժամ առաջ երթուղային ավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը, մեջը` փող, վարորդական իրավունքի վկայական, նույնականացման քարտ և այլն:
ՀՀ կառավարությունը աջակցություն կտրամադրի ճգնաժամով պայմանավորված Իրաքյան Քուրդիստանի տարբեր բնակավայրեր տեղափոխված հայերին, ճամբարներում բնակվող եզդի փախստականներին, ներքին տեղահանության ենթարկված քրդերին և ասորիներին: Նախագիծը ներառված էր կառավարության նիստի չզեկուցվող հարցերի օրակարգում:
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի խոսքով՝ ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված, երբ Հայաստանում դրամական մեծ ներհոսք կա՝ նկատվում է մասնավոր հատվածի աշխատավարձի բարձրացում։
Ազգային ժողովի նիստը շարունակվում է՝ ՈՒՂԻՂ
ՊԵԿ-ը շրջանառության է դրել օրենքի նախագիծ, ըստ որի՝ հարկային մարմինների համար նախատեսվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց բանկային հաշիվների վերաբերյալ տեղեկատվության անմիջական և ամբողջական հասանելիություն։
Երուսաղեմում ավարտվել է Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդի եւ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի երկկողսմ հանդիպումը: Զրույցի ընթացքում նրանք քննարկել են Մերձավոր Արեւելքի անվտանգությունը եւ Իրանին հակազդումը:
Քաղաքագետ Աղասի Ենոքյանն այն կարծիքին է, որ ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելով՝ իշխանությունները երկրում քաղաքական ճգնաժամ են առաջացնելու։
«Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» անվանմամբ ստեղծվող նոր ՊՈԱԿ-ի կազմում կհամախմբվեն հայկական ժողովրդական արվեստը ներկայացնող երաժշտական և պարային խմբերը, ինչը կնպաստի արտաբյուջետային միջոցների աճին, պետական ֆինանսավորման արդյունավետ կիրառման ապահովմանը: Այս մասին հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:
«Եթե տեսնենք Կենտրոնական բանկի քաղաքականությունը, ապա կտեսնենք, որ մենք աշխարհում առաջիններից էինք, եթե ոչ առաջինը, որ տոկոսադրույքը բարձրացրեցինք։ 2020 թվականի վերջում, երբ մենք կանխատեսում էինք, որ համաշխարհային գնաճ է լինելու, և կարող է գնաճային սպասումներն ապախարսխվեն, որոշեցինք տոսկադրույքը բարձրացնել։ Արդյունքում, մեկ տարվա ընթացքում՝ 2020 թվականից մինչև 2021 թվականի վերջին, եթե չեմ սխալվում, 3,25 տոկոսադրույք բարձրացրեցինք։ Մեր գնահատականով պրոակտիվ լինելու հաշվին, ավելի շուտ այդ խնդիրը նկատելու հաշվին Հայաստանում ոչ միայն տոկոսադրույքն այդքան չբարձրացավ, այլև գնաճը որոշակի հետաքրքիր վարքագիծ դրսևորեց»:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի և կասկադի կառուցապատման ծրագրերի իրականացման գոտում հուշարձանների պահպանության՝ օրենսդրության պահանջներին համապատասխանության վիճակը:
Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բոլթոնի համար անգամ ուրիշի կյանքը կտա սուտասանը։ ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը խոստովանել է, որ այլ երկրներում հեղաշրջումներ են արել։ Այսինքն, մի շարք երկրներում աղետներ ու ողբերգություններ են ստեղծել, իհարկե, այդ երկրների իրենց գործակալների ջանքերով։ Բոլթոնի խոստովանությունը նորություն չի։ Աշխարհին վաղուց հայտնի ա, թե ստերով ինչպես է […]
ՀՖՖ շտաբ-բնակարանում կայացել է VBET Հայաստանի գավաթի 2022/2023 խաղարկության վիճակահանությունը: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Վիճակահանության արդյունքում ձևավորվել են հետևյալ զույգերը․
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը 7.5 միլիոն դրամի մեկ անձից գնում է կատարել Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Փարավոն» ժամանցի և հանգստի կենտրոնում։
ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է մարզաձևի Հայաստանի հավաքականի անդամ Գոռ Մինասյանի ՝ Բահրեյնի ընտրանիում հանդես գալու թեմային.
Աղասի Ենոքյանը՝ իշխանության և ընդդիմության հնարավոր գործողությունների մասին․ ՈՒՂԻՂ
Գերմանայի խոշորագույն քաղաքներում սկսվել է նավահանգստային անձնակազմի գործադուլը, որը հանդես է գալիս աշխատանքի վարձատրության բարձրացման համար: Այս մասին հայտնել է Գերմանիայի ծառայությունների ոլորտի աշխատողների ver.di միացյալ արհմիությունը:
Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-18 մ/վ։
Հակոբ Ղազանջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեծ ցաւ պատճռաեց, որ երէկ արգիլուեցաւ ընկեր Փափազեանի մուտքը Հայաստան: Ոստիկանութիւնը առաջնորդեց զինք դէպի վերադարձի օդանաւ, երբ մինչ նոր հասած էր արդէն Երեւան, ուր մուտքին զինք կասեցուցին եւ անցագիրը գրաւեցին: Գիտէինք, որ Ատրպէյճան եւ Թուրքիա մուտքը արգիլուած է եւ հիմա գիտցանք նաեւ, որ արգիլուած իր մուտքը Հայաստան, անձ մը, որ իր կեանքին վերջին 40 տարիները նուիրած է Հայ դատի աշխատանքներուն։