Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելտի գլխավորած պատվիրակությանը:
Սակագների վերաբերյալ կտրամադրի հավելյալ տեղեկատվություն:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում կառաջադրի Նիկոլ Փաշինյանի` իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանի թեկնածությունը:
Հայաստանի բասկետբոլի հավաքականի անդամ Անդրե Սփայթ-Մկրտչյանը մեծ սպասելիքներ ունի փոքր երկրների Եվրոպայի առաջնությունից:
Քպ․ կոչվող աղանդի ներկայացուցիչները Արցախի հմնահարցը ներկայացնում են, որպես ի սկզբանե արցախահայության անվտանգության երաշխիքների և իրավունքների համար պայքար։
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը վստահ է, որ այսօր՝ հունիսի 16-ին, գնացքով Կիև ժամանած Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցը «զրո օգուտ» կբերի, քանի որ հաուբիցների մատակարարումը Ուկրաինային չի մոտեցնում խաղաղության:
35-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած:
Այսօր ՀՀ Աշխատանքի և սոցիալական ապահովության նախկին փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր մի սքրինշոթ ու ՀՀ ոստիկանությունից պարզաբանում կամ հերքում էր պահանջել դրա բովանդակության վերաբերյալ: Գրառումը Twitter-ում մոտ երկու ժամ առաջ կատարել էր Տանյա Շչուկինա անունով հավանաբար ՌԴ մի քաղաքացի: Ըստ այդ գրառման՝ ՀՀ ոստիկանությունը Երևանում ձերբակալել է իր ընկերուհուն ու ընկերոջը: […]
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում կառաջադրի Աննա Վարդապետյանի թեկնածությունը: Այս մասին ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, «Վերելք»-ին տված հարցազրույցում հայտնել է, որ մտադիր է «Ուժը հայրենյաց» կուսակցության կողմից առաջադրվել և մասնակցել Երևանի ավագանու 2023 թվականին կայանալիք հերթական ընտրություններին։
Հունիսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվել է ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ռադիոէլեկտրոնային պայքարի գծով աշխատանքային խմբի հերթական նիստը։
Բրիտանական իշխանությունները պատժամիջոցներ են սահմանում Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի նկատմամբ:
Այսօր Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) քննվում է ԲԴԽ՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հանձնախմբի միջնորդությունը:
Ավելին՝ իշխանությունն ինքն է նաև խոստովանում, որ սա իր միակողմանի ցանկությունն է, իսկ ում հետ այդ օրակարգով բանակցում է լրիվ այլ տրամադրվածություն ունի։
ԱԶԿ-ի փոխնախագահ, նախկին վարչապետ, Թուրքիայի խորհրդարանի նախկին նախագահ Բինալի Յըլդըրըմը պահանջում է բացել «Զանգեզուրի միջանցքը»։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ Tert.am) շուտափույթ բացումը տարածաշրջանում «խաղաղության» (չակերտները՝ Tert.am) ապագայի հիմնարար տարրերից մեկն է, գրում է minval.az-ը։
Հայազգի գիտնական, առողջապահության և ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակակիր, պրոֆեսոր Արտեմ Փաթափությանը հունիսի 16-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է ՀՀ–ում ԵՄ դեսպանի այս լուսանկարը՝ գրելով․ «Հայաստանում Եվրոպական Միության դեսպանն այցելել է Մեղրի, որտեղ ցուցադրում է Հարավային Կովկասի պատկերով մի պայուսակ, որի վրա Հայաստանը պատկերված է առանց Արցախի, իսկ Ադրբեջանին փոխարեն պատկերված է Եվրոպական Միության դրոշը, որտեղ Ադրբեջանը Նախիջևանին կապվում է Մեղրիով»։
Վրաստանում հաստատված կապիկի ծաղկի առաջին դեպքի առնչությամբ ՀՀ առողջապահության նախարարությունը դեռևս սահմանափակումներ չի մտցնի:
Այս մասով ցանկանում եմ հանրությանը տեղեկացնել, որ երեկ մասնակցել եմ Երևանի պետական համալսարանի շրջանավարտների ավարտական հանդիսավոր արարողությանը և Ազատության հրապարակի տեսանյութում երևացող հատվածը տվյալ ժամանակահատվածում նախատեսված է եղել մեքենաների կայանման համար, որտեղ և կայանվել է նաև ինձ սպասարկող մեքենան։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է հայազգի անվանի գիտնական, Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանին, որ Հայաստան է ժամանել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կազմակերպած «Գիտության և գործարարության օրեր-2022» միջոցառման շրջանակում:
Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցում տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթից հետո իրավիճակը լարվել է։ Դպրոցի ուսուցիչները 168.am-ի հետ զրույցում ահազանգեցին, որ գործող տնօրեն Մարիամ Կիրակոսյանը, որի պաշտոնավարման ժամկետն այս ամիս լրանում է, ահաբեկում է իրենց, սպառնում՝ ազատել աշխատանքից, իսկ պատճառը տնօրենի նոր ընտրությունն է՝ ցանկանում է ինքը կրկին դառնալ տնօրեն, և միտումնավոր ձգձգում է այդ գործընթացը, իսկ ուսուցիչներից մի քանիսը համարձակվել է այլ թեկնածուի օգտին քվեարկել։
Հունահռոմեական ոճի ըմբիշները 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Բուխարեստում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությունում:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի պոմպակայանում պոմպի վթարման հետևանքով, դադարեցվել է Դալարիկ գյուղի ջրամատակարարումը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու Բառնաուլի և Ալթայի միտրոպոլիտ Նորին Սրբազնություն Սերգիյ Իվաննիկովի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ Բառնաուլի Ս․ Հռիփսիմե եկեղեցու հոգևոր հովիվ Տ․ Մաշտոց քահանա Հակոբյանի:
Հունիսի 16-17-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ: Հունիսի 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ԲԴԽ-ն քննում է Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը. ՈՒՂԻՂ:
«Եթե ձեզ թվում է՝ Երևանի Շենգավիթի վարչական շրջանում ապրելով՝ մենք չենք առերեսվելու, օրինակ, Սյունիքի հանձնման գործընթացի կործանարար հետևանքներին, տեսնում եք, որ էդպես չի: Նոյեմբերի 9-ից հետո և՛ զոհեր ենք տվել, և՛ տասնյակ գերիներ, և՛ տասնյակ քառակուսի մետր հող ենք տվել, ու դեռ էդքանից հետո ծայրապետն ասում է՝ ես չեմ երաշխավորում ձեզ խաղաղություն»,- ասուլիսում նշեց ՀՀԿ փոխանախագահ Արմեն Աշոտյանը:
«Հայաստանից հնչում էր միայն պարտության և հարմարվողականության ձայն, և այս իրավիճակն արձանագրվել էր միջազգային հանրության կողմից։ Սակայն շարժման ընթացքում հայ ժողովուրդը ցույց տվեց, որ օրվա իշխանությունը չունի մանդատ երկիրը նոր զիջումների տանելու համար։ Նաև ժողովուրդը միջազգային հանրությանը ցույց տվեց, որ իշխանության վարած քաղաքականությունը մերժում է։
Վրացական կողմը պաշտպանում է Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների Թբիլիսիում հանդիպում անցկացնելու գաղափարը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ «Գլոբալ աշխարհակարգին սպառնացող վտանգները» թեմայով Բաքվի IX գլոբալ ֆորումի բացման ժամանակ ունեցած ելույթում։