Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել պատրիարք Կիրիլի նկատմամբ

Բրիտանական իշխանությունները պատժամիջոցներ են սահմանում Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի նկատմամբ: Այդ մասին ասվում է Մեծ Բրիտանիայի կառավարության հայտարարության մեջ:

Նրանում նշվում է, որ Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու վանահայրը պատժամիջոցների ներքո է հայտնվել Ուկրաինայում Ռուսաստանի կողմից ռազմական գործողությանը ցուցաբերած «նրա զգալի աջակցության պատճառով»: Պատժամիջոցները նախատեսում են ակտիվների սառեցում բրիտանական իրավասության շրջանակներում, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիա մուտքի արգելք:

Նաեւ Լոնդոնը պատժամիջոցների ցուցակում ներառել է ՌԴ նախագահին առընթեր երեխայի իրավունքների խնդրով լիազոր Մարիա Լվովա-Բելովային՝ «ուկրաինացի երեխաներին ստիպողաբար դուրս տանելու եւ որդեգրելու» համար, Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավոր Սերգեյ Սավոստյանովին եւ «Վոլգա-Դնեպր» ավիաընկերության ղեկավար Ալեքսեյ Իսայկինին: Պատժամիջոցներ կսահմանեն նաեւ ՌԴ զինված ուժերի չորս գնդապետների նկատմամբ՝ կապված Բուչայի իրադարձությունների հետ եւ Խերսոնում գործող «Հանուն խաղաղության փրկության կոմիտեի» անդամների նկատմամբ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930