Բաժիններ՝

Հայաստանի հունա-հռոմեական ոճի ըմբիշները 5 մեդալ են նվաճել Եվրոպայի պատանեկան առաջնությունում

Հունահռոմեական ոճի ըմբիշները 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Բուխարեստում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությունում:

Թիմային հաշվարկում Հայաստանի պատանեկան հավաքականը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Հունիսի 15-ին հավաքականի միանգամից 3 ըմբիշ բրոնզե մեդալներ են նվաճել: 45 կգ քաշային Սամվել Խաչատրյանը բրոնզե մեդալի համար պայքարում 13:2 հաշվով առավելության է հասել գերմանացի Ալբերտ Լավրենցի նկատմամբ, 51 կգ քաշային Ալեքս Մարգարյանը 6:0 հաշվով հաղթել է Գերմանիայի մեկ այլ ներկայացուցչի՝ Լուկաս Բենզինգին, իսկ 60 կգ քաշային Գասպար Տերտերյանը 9:0 հաշվով հաղթել է ֆինն Օլիվեր Պադային: Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Լյուդվիգյանը (55 կգ) դարձել էր արծաթե, իսկ Վահե Հովհաննիսյանը (65 կգ)՝ բրոնզե մեդալակիր: Եվրոպայի պատանեկան առաջնությունը կտևի մինչև հունիսի 19-ը: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում մրցավայր էին մեկնել 10 ըմբիշներ, ահա նրանք. Սամվել Խաչատրյան (45 կգ), Տիգրան Գալստյան (48 կգ), Ալեքս Մարգարյան (51 կգ), Հայկ Լյուդվիգյան (55 կգ), Գասպար Տերտերյան (60 կգ), Վահե Հովհաննիսյան (65 կգ), Արարատ Վարդերեսյան (71 կգ), Արման Մովսիսյան (80 կգ), Գրիշա Ոսկանյան (92 կգ) և Ռաֆայել Թովմասյան (110 կգ):

Ազատ ոճի պատանեկան հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությանը մասնակցելու են Արման Հարությունյանը (45 կգ), Սաշա Պետրոսյանը (48 կգ), Նարեկ Հակոբյանը (51 կգ), Արտավազդ Հարությունյանը (55 կգ), Արման Մուսիկյանը (60 կգ), Նարեկ Նիկողոսյանը (65 կգ), Ռազմիկ Եփրեմյանը (71 կգ), Պապին Հունանյանը (80 կգ) և Հենրիկ Հայկյանը (92 կգ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս