Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս «Գլոբալ աշխարհակարգին սպառնացող վտանգները» թեմայով Բաքվի IX գլոբալ ֆորումի բացման ժամանակ ունեցած ելույթում հայտարարել էր, թե վրացական կողմը պաշտպանում է Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների՝ Թբիլիսիում հանդիպում անցկացնելու գաղափարը։
Իրականում, ինձ համար մեր համակարգում մեծ տարբերություն չկա, թե ով կլինի գլխավոր դատախազը, Արթուր Վարդապետյա՞նը, թե՞ Աննա Դավթյանը։
Տելեգրամյան ալիքներում տարածվել է Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ղեկավարների տրանսպորտային կոմունիկացիաների վերաբացմանն ուղղված համատեղ եռակողմ հնարավոր հայտարարության նախագծի ամբողջական տարբերակը, որը, ըստ այդ ալիքների՝ նախատեսված է եղել ընդունել դեռևս 2021 թվականին։
Նվագախմբի առաջին համերգը տեղի կունենա հունիսի 17-ին՝ ժամը 20:00-ին, Զարյադյե այգու բացօթյա համերգասրահում, իսկ երկրորդը՝ հունիսի 18-ին՝ ժամը 18:00-ին, Կանաչ թատրոնում (ВДНХ)։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 17-ին ընդունել է Կապանի համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի գլխավորած պատվիրակությանը:
Խոսքը, մեր տեղեկություններով, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբոր՝ Գոռ Համբարձումյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց անփոփոխ թողնելու վերաբերյալ կայացված վճռի մասին է: Վերջինս մեղադրվում է 2018թ. ապրիլյան իրադարձությունների ժամանակ ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է Փառուխ գյուղի հետ կապված միջադեպին և նշել, որ մինչև հիմա դեռևս չպարզաբանված հանգամանքներում, ռուս խաղաղապահների ներկայությամբ, ադրբեջանցիները կարողացան որոշակի բարձունք գրավել:
Հունիսի 20-24-ը Երևանի Աջափնյակ, Արաբկիր, Ավան, Դավթաշեն, Նորք-Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջաններում փորձարկվելու են էլեկտրաշչակներ:
Ռուսաստանը եւ Վիետնամը քննարկել են նավթագազային ոլորտում փոխադարձ համագործակցության հեռանկարները։
Հունիսի 17-ին միասնական քննությունների չորրորդ օրն էր և դիմորդները քննություն են հանձնել «Մաթեմատիկա» առարկայից։ Գնահատման և թեստավորման կենտրոնից հուշաթերթիկով շիշ է տարվել քննասենյակ:
Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի աշխատակիցներն ու պացիենտները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ տնօրենին հեռացնելու դեմ:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի մասնակիցներին՝ Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին, Ռուսաստանի ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևին, Բելառուսի ԱԽ քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչին, Ղազախստանի ԱԽ քարտուղար Գիզատ Նուրդաուլետովին, Ղրղզստանի ԱԽ քարտուղար Մարատ Իմանկուլովին, Տաջիկստանի ԱԽ քարտուղար Նասրուլլո Մախմուդզոդային և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին:
Ի դեպ, Վահագն Խաչատուրյանը նաև պետական գաղտնիք է բացահայտել, ասելով։
Հայաստանը Եվրոպայի խորհրդին իր անդամակցության 21 տարիների ընթացքում կազմակերպության հետ համագործակցության բարձր նվիրում է դրսևորել։ Մամուլի համար հայտարարության ժամանակ այս մասին ասաց Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին՝ ամփոփելով ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման արդյունքները։
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունիսի 17-ին ընդունել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի պատվիրակությանը՝ կառույցի տնօրեն Կարինե Սարգսյանի գլխավորությամբ:
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, 2020 թվականին Արցախի դեմ ագրեսիայի հետևանքներին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերվող հարցերին։
168.am-ի հետ զրույցում պատմական ժողովրդագրության փորձագետ Միքայել Մալխասյանը խոսելով Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշներից, ժողովրդագրական ներկայիս իրավիճակից, ընդգծեց, որ ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ այս տարվա առաջին չորս ամիսների վիճակագրության համաձայն՝ հունվար-ապրիլին գրանցվել է 10665 ծնունդ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 7,3%-ով պակաս, 2020 թվականի համեմատ՝ 4,8%-ով ավելի, և 10700 մահ՝ -7,3%, սակայն 2020 թվականի համեմատ՝ +12,2%։
Նորվեգիան ԵՄ-ի երկրներից անմիջապես հետո պատժամիջոցների հերթական փաթեթը կսահմանի Ռուսաստանի իշխանությունների դեմ, որը ներառում է ծովով փոխադրվող նավթի ներմուծման արգելք եւ այլ միջոցներ: Այդ մասին ասվում է թագավորության կառավարության հայտարարության մեջ:
Հունիսի 15-ին, ժամը 23.05-ին, Աբովյան քաղաքի Դրոյի և Մ. Ավետիսյան փողոցների խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 61-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Քրիստինե Առուշանյանը որոնվում է որպես անհետ կորած :
Թուրքական «Gerçek Gündem» լրատվակայքի վերլուծաբան Օրհան Ուղուրօղլուն հրապարակել է հոդված, որտեղ ներկայացրել է 5 անուն, որոնք կարող են առաջադրվել Թուրքիայի նախագահի պաշտոնում, եթե տապալվի Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածության առաջադրման գործընթացը:
Եվրահանձնաժողովը հանձնարարել է Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրել Մոլդովային եւ առայժմ չտալ Վրաստանին՝ Թբիլիսիին կոչ անելով դեռեւս աշխատելու քաղաքական բարենորուգումների եւ հասարկության համախմբման գործում: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Բրյուսելում լրագրողների հետ զրույցում Ֆինլանդիային և Շվեդիային կրկին մեղադրել է Թուրքիայում ահաբեկչական հռչակված Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK) և նրա սիրիական թևին (YPG) օժանդակելու մեջ:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել «Սիմաո» ՍՊԸ-ին պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասում:
Եվրոպայի խորհուրդը Հայաստանի հիմնական գործընկերներից է մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության ոլորտներում բարեփոխումների իրականացման գործում։ Մամուլի համար հայտարարության ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ամփոփելով ԵԽ Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչի հետ հանդիպումը։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է վճռական եւ միասնական պատասխան տա Փենյանի գործողություններին հրթիռամիջուկային մշակումների բնագավառում: Այդ մասին Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի հետ զրույցի ընթացքում, հաղորդել է «Ռյոնհապ» գործակալությունը:
Ռուսական գազը շարունակում է հասնել Եվրամիության երկրներ և ԱՄՆ՝ չնայած Արևմուտքի կողմից բարձրաձայնված Ռուսաստանից էներգակախվածությունից հրաժարվելու՝ իրենց ձգտմանը:
Հունիսի 15-ին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի Սյունիք կատարած այցի ընթացքում հրապարակված պաշտոնական լուսանկարը լայնորեն քննադատվեց հայկական մամուլում ու համացանցում:
Հունիսի 17-ի և 18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
Մինչ Հունաստանի և Թուրքիայի միջև շարունակվում են երկուստեք հնչող մեղադրանքներն ու Թուրքիայի կողմից սպառնալից հայտարարությունները, ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հանդես է եկել կոչով: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։