Բաժիններ՝

Թուրքիայի նախկին վարչապետը պահանջում է բացել «Զանգեզուրի միջանցքը»

ԱԶԿ-ի փոխնախագահ, նախկին վարչապետ, Թուրքիայի խորհրդարանի նախկին նախագահ Բինալի Յըլդըրըմը պահանջում է բացել «Զանգեզուրի միջանցքը»։

«Իր 26 տարվա գործունեության ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը ոչ մի արդյունք չի տվել, վերջապես Ադրբեջանն ինքն է ազատագրել իր հողերը օկուպացիայից»,- ասել է նա Բաքվում «Սպառնալիքներ համաշխարհային աշխարհակարգին» թեմայով IX գլոբալ ֆորումի բացման ժամանակ։

Բինալի Յըլդըրըմը նշել է, որ «Զանգեզուրի միջանցքը նույնպես պետք է բացվի». «Այդ միջանցքը մեծ նշանակություն ունի Եվրոպայի եւ Ասիայի միջեւ կապերի առավել արդյունավետ վերականգնման, առեւտրային կապերի զարգացման համար»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930