
«Պատրաստ եմ պայքարել հանուն Երևանի»․ Նատալյա Ռոտենբերգը մտադիր է դառնալ Երևանի քաղաքապետ

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, «Վերելք»-ին տված հարցազրույցում հայտնել է, որ մտադիր է «Ուժը հայրենյաց» կուսակցության կողմից առաջադրվել և մասնակցել Երևանի ավագանու 2023 թվականին կայանալիք հերթական ընտրություններին։
«Կուսակցությունը որոշում է կայացրել, որ նախընտրական ցուցակը գլխավորեմ ես, և դա մեծ պատասխանատվություն է ինձ համար։ Հիմա ես ուսումնասիրում եմ, թե ինչի կարիք ունի Երևանը, ինչ է անհրաժեշտ անել Երևանում, ես ուսումնասիրում եմ Երևանի գործող իշխանության ծրագիրը»,- ասել է Ռոտենբերգը։
Հարցազրույցի ընթացքում Նատալյա Ռոտենբերգը նաև ներկայացրել է իր կարգախոսը՝ «Գործերն ավելի խոսուն են, քան խոսքը»:
«Երևանի քաղաքապետը պետք է լինի առաջին հերթին պատասխանատու անձ, լավ կառավարիչ և լավ առաջնորդ.․․․ Ես պատրաստ եմ պայքարել հանուն Երևանի»,- ասել է Ռոտենբերգը։