
Ուզում ենք կրկին հաղթել փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում. Անդրե Սփայթ-Մկրտչյան

Հայաստանի բասկետբոլի հավաքականի անդամ Անդրե Սփայթ-Մկրտչյանը մեծ սպասելիքներ ունի փոքր երկրների Եվրոպայի առաջնությունից:
«Ուզում ենք կրկին հաղթել փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում: Բայց նաև ուզում եմ առաջնորդել երիտասարդ, նոր բասկետբոլիստներին, որոնք միացել են հավաքականին: Իսկապես անհամբեր եմ հաղթելու նաև այս թիմի հետ: Մինչ օրս հիշում եմ, թե ինչ մեծ երջանկության պահեր ապրեցինք նախորդ անգամ այս մրցաշարում հաղթելով»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Սփայթ-Մկրտչյանը:
Վերջինս առանձնացրեց բասկետբոլային աշխարհում մեծ հեղինակություն վայելող Ռեքս Կալամյանի մարզչական աշխատանքը հավաքականում: