
Առաջիկա օրերին Դալարիկ գյուղի ջրամատակարարումը կապահովվի շրջիկ մեքենաների միջոցով

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի պոմպակայանում պոմպի վթարման հետևանքով, դադարեցվել է Դալարիկ գյուղի ջրամատակարարումը:
Առաջիկա օրերին գյուղի ջրամատակարարումը կապահովվի շրջիկ մեքենաների միջոցով:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: