«Իրականում, ձեզ համար կարևոր է ձեր անձնական և ընտանեկան բարեկեցությունը, դուք թքած ունեք հայրենիքի և արցախահայերի ճակատագրի վրա». Ավետիք իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քպ․ կոչվող աղանդի ներկայացուցիչները Արցախի հմնահարցը ներկայացնում են, որպես ի սկզբանե արցախահայության անվտանգության երաշխիքների և իրավունքների համար պայքար։

Հիշեցում․1988թ․ արցախյան շարժման միակ նպատակն էր Արցախի և Հայաստանի վերամիավորումը, որը ոչ միայն միակ երաշխիքն էր արցախահայության անվտանգության և իրավունքների պաշտպանության, այլև ողջ հայ ժողովրդի արժանապատվության։ Եվ վերջապես, այ ողորմելի անհայրենիքներ, ինչպե՞ս եք պատկերացնում արցախահայության անվտանգության և իրավունքների պաշտպանությունն Ադրբեջանի կազմում, ինչպես Նախիջևանի՞, թե՞ Գետաշենի տարածաշրջանի։ Թե՞, ձեզ թվում է, քանի որ Ադրբեջանը Եվրոպայի Խորհրդի անդամ է, ապա պարտավոր է պաշտպանել էթնիկ հայերի իրավունքնե՞րը։ Հա՜, անվտանգության երաշխավոր կլինի ԵՄ-ն։ Մեր տարածաշրջանը Եվրոպա չէ և առաջիկա դարերի ընթացքում չի էլ դառնա։ Նույնիսկ քաղաքակիրթ Եվրոպայում շատ ազգեր ձգտում են անկախության, ինչպես կատալոնացիները, բասկերը, կորսիկացիները, շոտլանդացիները և այլ ազգեր։ Պետություն չունեցող ազգերի ճակատագիրն է՝ կամ կոտորվել, կամ արտագաղթել կամ ուծանալ։ Ուծացումը կարող է դարեր տևել, բայց անխուսափելի է։ Չեմ կարծում, թե դուք այդքան միամիտ եք։ Իրականում, ձեզ համար կարևոր է ձեր անձնական և ընտանեկան բարեկեցությունը, ցոփ ու շվայտ կյանքը, որոնց համար դուք թքած ունեք հայրենիքի և արցախահայերի ճակատագրի վրա։

Իսկ ի՞նչ են կարծում «ինքնիշխանության» մասին ճամարտակողները։

Եթե արցախահայերի համար կարևորը ոչ թե պետություն ունենալն է, այլ, այսպես կոչված անվտագությունն ու իրավունքների պաշտպանությունը, ապա արդյո՞ք նույնը չի վերաբերում Հայաստանին, կամ հայաստանահայությանը։ Այդ նույն մտահոգությունն ունեն Ռուբեն Վարդանյանն ու Արտաշես Գեղամյանը, որոնք առաջարկում են մաս կազմել Ռուսաստանի հետ Միութենական պետությանը, որոնց դուք փրփուրները բերաններիդ հայհոյում եք։ Եղեք սկզբունքային, ա՛յ սուտ ինքնիշխաններ»։

Տեսանյութեր

Լրահոս