Մեր ժողովրդավարության մասին այնքան գովեստներ ենք լսում, որ ասում ենք՝ պետք չէ, աչքով կտաք. Փաշինյան։
Ամենալավը Մեղրիի ժողովուրդը գիտի, թե ինչու Մեղրին գազ չունի. Գնել Սանոսյան։
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում վերսկսվել էր Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ չհարուցելու որոշման դեմ «Հայաստան» դաշինքի քարտուղար Արծվիկ Մինասյանի ու փաստաբան, նախկին դատախազ Հակոբ Մարտիրոսյանի բողոքի քննությունը։ Նախորդ նիստին դիմող կողմն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել նախագահող դատավոր Կարեն Բիշարյանին, ով մերժել էր այն:
«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» կազմակերպության նախագահ, պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանը Ֆրանսիայի հրապարակում ընդդիմադիր պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է արդյոք հաղթանակից հետո անցում նախագահական կառավարման համակարգին՝ հաշվի առնելով, որ այսօր Սահմանադրական բարեփոխումների նոր օրակարգ կա, և արդյո՞ք հնարավոր է ակնկալել, որ պատասխանատվություն կենթադրվի քաղաքացիների այս կամ այն հայտարարությունների համար:
«Զանգեզուրի միջանցքի» մասին ադրբեջանական տրամաբանությունը մեզ համար անընդունելի է. Արարատ Միրզոյան:
Սատարել Նիկոլին՝ նշանակում է սատարել պետություն չունենալուն. Իշխան Սաղաթելյան :
Պայքարելու համար ի՞նչն է Արամ Վարդևանյանին մոտիվացնում:
Այն շարժումը, որի ականատեսն ենք այսօր, ցցուն վկայությունն է, թե ինչպես պիտի արժանապատիվ հայ մարդն իր անհամաձայնությունը հայտնի այս իրողություններին, ինչպես պիտի յուրաքանչյուր հայ մարդ ստանձնի պատասխանատվություն իր ապագայի, իր երկրի սահմանների պաշտպանության հարցում և ստանձնելով այդ պատասխանատվությունը՝ պիտի լինի կերտողը այդ ապագայի:
Հուսամ՝ սա սենսացիա չի, բայց հիմա բանակցություններ են գնում բանակցություններ սկսելու մասին։
«Աշխարհում ո՞րն է ամենաուժեղ բանակը. թող Նիկոլ Փաշինյանը լինի այդ ամենաուժեղ բանակի հրամանատարը՝ 48 ժամում կունենանք կործանում:
Գրանցվել է գրանցված աշխատատեղերի աննախադեպ ռեկորդ. ֆանտաստիկայի ոլորտից չէ 7% տնտեսական աճը։
«Նոր նայում էի, թե կապիտուլյանտն Ազգային ժողովում ինչեր է ասում. ախր մենք այս պահին ինչպես կարող ենք այդ կրկեսին մասնակցել: Սրանց մոտ դա վարակովի է. հերիք չէ՝ էկոնոմիկայի նախարարը տնտեսական աճն էր խցանումներով հաշվում, հիմա էլ Փաշինյան կոչվածը փորձում է քաղաքական գործընթացները խցանումներով հաշվել:
Ընդդիմությունն ի՞նչ օրակարգով կվերադառնա Ազգային ժողով՝ Ֆրանսիայի հրապարակում ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց հանրային գործիչ Արմեն Ալավերդյանը:
Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանն այսօր Ֆրանսիայի հրապարակում ի պատասխան քաղաքացու հարցի՝ մանրամասնեց շարժման էությունը:
Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն Արմեն Ռուստամյանին խոստացած բացահայտումն արել է՝ նշելով, որ ճիշտ կլիներ՝ ընդդիմության ներկայությամբ սա աներ, սակայն չի խանգարում բացահայտումների դիմել առանց նրանց, և երբ գան ԱԺ՝ կրկնի այն:
Դեպի Իրան բեռնափոխադրումների հարցում քննարկվում է տուրքերը զրոյացնելու հարցը. Սանոսյան:
Ֆրանսիայի հրապարակում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ քաղաքացիներից մեկը Տիգրան Աբրահամյանից հետաքրքրվեց, թե հետագայում Արցախի Հանրապետության մնացած տարածքները ինչպիսի՞ քայլերով են եկող իշխանությունները պատրաստվում պահպանել: Ի պատասխան՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը մանրամասնեց.
Շառլ Միշելը որոշել է իր կողմից անել քոմենթներ. Փաշինյանը՝ ԵԽ նախագահի տարածած հայտարարության մասին։
Իշխանությունը ժողովրդից պաշտպանվելու համար մեկ ամսում 3 մլրդ է ծախսում. Թադևոս Ավետիսյան։
Օրերս Հանրային հեռուսաընկերության եթերում, անդրադառնալով ոստիկանների կողմից ցուցարարների նկատմամբ կիրառվող անհամաչափ ուժին, ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանն ընդունել էր, որ, ցավոք, ոստիկանության գործողություններում երբեմն տեսնում են անհամաչափ ուժի կիրառման դեպքեր։ Բայց և շտապել էր արդարացնել դրանք:
Այս պահին, երբ խորհրդարանում Կառավարության անդամները և առավելապես գործադիրի ղեկավար Նիկոլ Փաշինյանը պատասխանում էին բացառապես ՔՊ-ական պատգամավորների հարցերին, Ֆրանսիայի հրապարակում ընդդիմադիր պատգամավորները պատասխանում էին քաղաքացիների հարցերին: Առաջին հարցը վերաբերում էր Արցախի ճակատագրին. ինչպե՞ս պետք է լուծվի Արցախի հարցը՝ հետաքրքրում էր քաղաքացուն:
Չկարողանալով իշխանությանը մինչև քոքը մաշացնել՝ այդ ուժը մաշեցնում է իրեն. չպետք է խանգարել. Փաշինյան:
Բրյուսելում հիմնական քննարկվող թեմաներից մեկը նա է եղել, և ԵՄ-ի և միջազգային կազմակերպությունների դիրքորոշումն այն է, որ օր առաջ գերեվարված մեր հայրենակիցները պետք է վերադարձվեն:
Ֆրանսիայի հրապարակում պատգամավորները պատասխանում են քաղաքացիների հարցերին. ՈՒՂԻՂ:
Մայիսի 24-ին Լիբանան կատարած այցի շրջանակներում Արցախի Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը ընդունել է Հայ Կաթողիկե տան կաթողիկոս-պատրիարք Ռաֆայել Պետրոս ԻԱ-ն։
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է. պատասխանում է պատգամավորների հարցերին. ՈՒՂԻՂ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն աֆրիկյան պետությունների ու կառավարությունների ղեկավարներին շնորհավորել է Աֆրիկայի օրվա առթիվ եւ նշել, որ իրենք կկարողանան անվտանգություն ու կայունություն ապահովել աշխարհում՝ գործելով համատեղ. հեռագիրը հրապակարվել է Կրեմլի Telegram-ալիքում։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփել է հանդիպման արդյունքները:
Ազատության պողոտա-Դավիթ Անհաղթ (Լամբադա) տրանսպորտային հանգույցի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 26-ից ժամանակավորապես կփակվի հանգույցի՝ Դ․Անհաղթից դեպի Ազատության պողոտա (դեպի նախկին Ռայկոմի) ուղղությունը: Հաջորդաբար փակվելու են Ազատության պողոտայի՝ (նախկին Ռայկոմից սկիզբ առնող) – Կոմիտասի պողոտա և Կոմիտասի պողոտայից դեպի Ազատության պողոտա (դեպի Հաղթանակ զբոսայգի) ուղղությունները: Ժամկետների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանի գլխին սև մութ ամպեր են կուտակվում։ Ավելի ճիշտ՝ կուտակում են։ Իշխանությունները, բնավորության համաձայն, խաղեր են տալիս մերթ Արևմուտքի, մերթ ՌԴ հետ։