
Արցախի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կիլիկիայի Հայ Կաթողիկե տան կաթողիկոս-

Մայիսի 24-ին Լիբանան կատարած այցի շրջանակներում Արցախի Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը ընդունել է Հայ Կաթողիկե տան կաթողիկոս-պատրիարք Ռաֆայել Պետրոս ԻԱ-ն։
Հանդիպմանը ներկա են եղել ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի անդամներ դոկտոր Էլի Թաշճյանը և Հակոբ Լատոյանը, Բեյրութի թեմի օգնական եպիսկոպոս Գևորգ եպիսկոպոս Ասատուրյանը և հայ կաթողիկե կղերական դասը:
Հանդիպմանը անդրադարձ է կատարվել արցախյան ոչ վաղ անցյալի իրադարձություններին, բռնազավթված տարածքներում իրականացվող մշակութային ցեղասպանությանը,Արցախի հետագա ճակատագրին։
Քննարկվել են աշխարհաքաղաքական բարդ ու հակասական զարգացումները և առավել քան երբևէ կարևորվել է Հայաստան- Արցախ- Սփյուռք եռամիասնության համատեղ ու միակամ գործունեությունը։
Հայրենիքի համար ճակատագրական այս ժամանակահատվածում երկուստեք շեշտվել է ազգային միասնականության անհրաժեշտությունը։