Պատերազմի արդյունքում 40.000 մարդ զրկվել է սեփական տնից. Տիգրան Աբրահամյան

Ֆրանսիայի հրապարակում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ քաղաքացիներից մեկը Տիգրան Աբրահամյանից հետաքրքրվեց, թե հետագայում Արցախի Հանրապետության մնացած տարածքները ինչպիսի՞ քայլերով են եկող իշխանությունները պատրաստվում պահպանել: Ի պատասխան՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը մանրամասնեց.

«Կարևոր խնդիրն այս պահին պաշտպանության բանակի ռեֆորմն է, որը բավարար չափով այս պահին իրականացված չէ: Մենք պետք է հաշվի առնենք Արցախի այս պահի բոլոր առանձնահատկությունները, այն կապը փխրուն, որը միջանցքի միջոցով ապահովված է Հայաստանի և Արցախի միջև:

Շատ կարևոր է հասկանալ, թե մենք տեղում ի՞նչ կոնկրետ ռեսուրսներ ունենք, դա վերաբերում է մեր բոլոր այն հնարավորություններին, ինչը հնարավորություն է տալու ապահովել մի կողմից՝ Արցախի պաշտպանողականությունը, մյուս կողմից՝ Արցախի զարգացումը:

Ներկայիս գլխավոր խնդիրներից մեկն էլ իրենց օջախներից զրկված անձանց՝ տեղում բնակարաններով ապահովելու հարցը: Գիտեք, պատերազմի հետևանքով մոտ 40 հազար մարդ զրկվել է իր տնից,  և մենք խնդիր ունենք արագացված կարգով ապահովելու այդ մարդկանց կյանքը Արցախում՝ մինչև հնարավորություն ստեղծվի այդ մարդկանց վերադարձը իրենց հիմնական օջախներ»,- պարզաբանեց Տիգրան Աբրահամյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս