Նիկոլին հարց ու պատասխան չունենք՝ հրաժարականի պահանջը հիմնավորումներով ներկայացրել ենք. Սաղաթելյան

Ընդդիմությունն ի՞նչ օրակարգով կվերադառնա Ազգային ժողով՝ Ֆրանսիայի հրապարակում ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց հանրային գործիչ Արմեն Ալավերդյանը:

Ի պատասխան՝ ՀՅԴ անդամ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը բացեց փակագծերը. «Մենք շատ հստակ ենք ասել՝ մենք այնտեղ ենք, որտեղ մեր ժողովրդի կենսական շահերն արտահայտող օրակարգն է: Մեր ժողովուրդը մանդատ է տվել այս իշխանություններին հեռացնելու, ՀՀ և Արցախի շահերը պաշտպանելու համար: Եթե խորհրդարանում կլինի նման օրակարգ, մենք կլինենք նաև խորհրդարանում:

Մենք չենք պատրաստվում գնալ և մասնակցել այն թատրոնին, որը շարունակ տեղի է ունենում. մենք կառավարության հետ հարցուպատասխանի մասնակցել ենք, բայց մեր տված հարցերին որևէ խելքին մոտ բացատրություն կամ պատասխան չի տրվել:  Հենց մի քիչ հիստերիկանում է, սկսում է՝ թալանը-լափամանը. այսինքն՝ այդ մթնոլորտում մենք իրեն ոչ հարց ունենք, ոչ պատասխան: Մենք ԱԺ վերջին նիստում  հրաժարականի պահանջը հիմնավորումներով ներկայացրել ենք:

Բայց մենք այսօր հանդես ենք եկել ԱԺ արտահերթ նիստի պահանջով՝ ԱԺ-ին առաջարկելով հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարցերի կապակցությամբ հանդես գալ հայտարարության տեքստով, որտեղ նշված են այն հիմնական կարմիր գծերը, որոնք այստեղից բազմիցս հնչեցրել ենք: Ինչո՞ւ ենք այդ նախաձեռնությամբ հանդես գալիս, որովհետև այս պահին էլ ԱԺ-ում փորձում է արդարանալ, ժողովրդին մոլորեցնել, թե՝ սխալ եք հասկացել»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս