Երթերի ընթացքում որոշ ոստիկաններ մեզ ողջունող քաղաքացիներին հատուկ նկարում են. Հայկ Դերձյան:
Կարմիրբերետավորների մի մասը հետ քաշվեց նախագահական նստավայրի մոտից
Ոչինչ չեն հայտնաբերել նպատակը շահարկումն էր. Բագրատյանը՝ Մինասյանի գլխավորած քննիչ հանձնաժողովի մասին:
«Երբ մենք շրջափակում ենք որևէ պետական շենք, ապա նախապես սահմանված ժամկետ չկա, այսինքն՝ շրջափակում ենք այնքան, որքան մեր ժողովուրդը ցանկանում է։ Այսօրվա ակցիայի նպատակը պարզ է՝ պայքարը սկսելու առաջին օրվանից հայտարարել ենք, որ այն բոլոր պետական հաստատությունները, որոնք չեն սպասարկում Հաայստանի ու հայ ժողովրդի շահերը, պետք է շրջափակվեն հայ հայ ժողվորդի կողմից և խոչընդոտեն նրանց գործունեությունը»։
Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որում ասված է․ «Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և մյուսների գործով պաշտպանության կողմը ձեռք է բերել իրավասու պետական մարմնից ստացված անհերքելի ապացույցներ, որոնք փաստում են խնդրո առարկա հրթիռների ձեռքբերման ժամանակ դրանց շահագործման ժամկետների մեջ լինելը:
Արցախի «Միասնական հայրենիք» կուսակցությունը, որը նախօրեին չէր միացեն ԱԺ մյուս 4 խմբակցությունների հայտարարությանը, հանդես է եկել հայտարարությամբ:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Դ. Ղ-ն, հանդիսանալով զինծառայող, ծառայության բերումով տիրապետել է N զորամասի պահպանության ներքո գտնվող սահմանագծի երկայնքով տեղակայված մարտական դիրքերի կոորդինատների, կահավորվածության, սպառազինության, հերթափոխում ընդգրկված զինծառայողների քանակի և մարտական հերթապահության իրականացման հետ կապված այլ տեղեկությունների:
168.am-ի տեղեկություններով՝ երեկ՝ կեսօրին մոտ, ծեծկռտուք է տեղի ունեցել Ոստիկանության ներքին զորքերի ծառայողների և ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի թիկնապահների միջև:
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում մայիսի 24-ի առավոտվա դրությամբ կազմել է 526 միլիոն 96 հազար 854: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:
Սենատորներին նյարդայնացրել է ոչ միայն ուշանալու փաստը, այլ նաև այն հանգամանքը, որ որևէ հոդաբաշխ բացատրություն չի տրվել ուշանալու համար:
Շրջափակված է ինչպես ՀՀ նախագահական նստավայրը, այնպես էլ ՀՀ ԱԽ շենքը. Իշխան Սաղաթելյան:
«Ուրեմն՝ Հայաստանը պանթուրքիզմի համար չի դառնալու «պրոխոդնոյ դվոռ»։ Կանգնում՝ «լոլոներ» են կարդում, ասում են՝ չերեզ Նախիջևան կգնանք Հորադիզ, կամ չերեզ Հորադիզ, Նախիջևան կգնանք Մոսկվա։ Այ գլխիդ ձյուն գա, եթե դու ունես Երևան-Ղազախ երկաթգիծ, ապա այդ երկաթգիծն օգտագործի։
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ուշագրավ իրավիճակ՝ Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանի մասնակցությամբ միջադեպի գործով: Այսպիսով, մայիսի 3-ին Գլխավոր դատախազությունը լրագրողի եւ օպերատորի ծեծի գործը ուղարկեց ՀՀ քննչական կոմիտե՝ նյութեր նախապատրաստելու եւ որոշելու, թե կան արդյոք հիմքեր քրեական գործ հարուցելու համար, թե ոչ:
Պարոն Խաչատուրյան, Դուք պոպկորնով կինո նայող չեք, որ հետևեք գործընթացին. Նաիրա Զոհրաբյանը` նախագահին:
Քոչարի՝ Բաղրամյան 26-ի գլխավոր մուտքի դիմաց:
«Հրապարակ» թերթը գրում է․ «ՔՊ-ական պատգամավորները երեկ մեզ հետ մասնավոր զրույցներում պնդում էին, թե Շառլ Միշելի հայտարարությունն Արցախի մասով՝ «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունն» ապահովելու հետ կապված, սխալ է թարգմանվել։ Դրա արդյունքում է տպավորություն ստեղծվել, թե Հայաստանը հրաժարվում է Արցախի կարգավիճակից։
Բաղրամյան փողոցում են ոստիկանության բարձրագույն սպայական կազմը և ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը։
«Հրապարակ» թերթը գրում է․ «Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի տարածած հայտարարությունը՝ կապված Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիեւ հանդիպման արդյունքների հետ, վերջնականապես բացեց խաղաքարտերն արցախյան խնդրի կարգավորման հարցում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց՝ Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման հյուրը վերջերս եղել է Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, սակայն զրույցը չի հեռարձակվել։ Մեզ հետ զրույցում Ռուբինյանը նշեց՝ հարազրույցը վերջերս չի եղել, ապա շարունակեց. «Մի անգամ շուտ հիշում եմ էդպիսի բան։ Հ1-ից ինձ խնդրեցին, որ ուրիշ օր եթեր գնա, որովհետեւ եթերացանկի հետ կապված փոփոխություն էր եղել։ Ես էլ չառարկեցի, իսկ հետո հարցազրույցն արդեն կորցրել էր ակտուալությունը»։
Շուրջ մեկ ժամ առաջ ընդդիմության անդամներն ու համակիրները շրջափակեցին նաև ՀՀ Անվտանգության խորհրդի շենքը։ Այստեղ ոստիկանական մեծաթիվ ուժեր էին կուտակվել, ներկա էր նաև Երևանի փոխոստիկանապետ գնդապետ Արթուր Խուդինյանը: Նշենք, որ մինչ այդ շրջափակել էին նաև նախագահականի շենքը։
#Հիմա. Ի՞նչ է կատարվում նախագահական նստավայրի մոտ. ՈՒՂԻՂ։
Լեռնային Ղարաբաղի հաշվին «կոմպրոմիս» իրավունք չունեք անելու։
«Երևի բոլորը կմտածեն, թե մենք ինչ գործ ունենք այստեղ, հիմա բացատրեմ։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանը դավաճան է, երևի դավաճանության չեմպիոնատում Հայաստանի ու հայ ժողովրդի պատմության մեջ անգերազանցելի դավաճան է։ Երևի Վասակ Սյունին հիմա նախանձում է դագաղի մեջ շուռ գալով, թե ինչ ավելի մեծ ստորություններ կարելի էր անել այս ժողովրդի գլխին, բայց ինքը չի ֆայմել անել։ Բայց այդ դավաճանը միայնակ չի գործում, Նիկոլը ոչ մի բանի չէր հասնի և չի հասնի, եթե իր կողքին չլինեն իրեն սպասարկող «շիստյորկեքը»»,- նշեց Արմեն Աշոտյանը։
Նիկոլ Փաշինյանը սկսել է չվստահել անգամ ամենամտերիմներին եւ նրանց վերահսկում է իր կատարածուների միջոցով։
Նախագահական նստավայրի բոլոր մուտքերը փակ են. Հայկ Մամիջանյան:
Անվտանգության խորհրդի շենքի մոտ ոստիկանները վահաններով ուժեղացված ծառայություն են իրականացնում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Որևէ պաշտոնյա, որևէ քաղաքական ուժ լիազորված չէ առանձնաբար որոշել հայրենիքի ապագան, որի կերտման համար մեր ժողովրդի հազարավոր զավակներ չեն խնայել իրենց կյանքը:
Ընդդիմության անհնազանդության ակցիան. ՈՒՂԻՂ: