Լարված իրավիճակ՝ Կառավարության մոտ․ ՈՒՂԻՂ:
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2022թ. հուլիսի 1-ից մինչև 2023թ. հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համալիր ստուգումների տարեկան ծրագիրը: Կոմիտեն այս տարի նույնպես նվազեցրել է համալիր հարկային ստուգումների քանակը, քանի որ առաջնահերթությունը տրվում է վերլուծական գործիքակազմի կիրառմանը՝ նպաստելով հարկ վճարողների ինքնահայտարարագրմանը:
ՀՀ ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի հունիսի 3-ին:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հակամարտությունների գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի (ԱԼԻՖ) գործադիր տնօրեն Վալերի Ֆրելանին:
Ի՞նչ հող տա Ալիևին. բա իմ կնոջ գերեզմանը թողնե՞մ նրանց. քաղաքացի:
Մայիսի 26-ին, ժամը 14։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մինսկի փողոցի թիվ 27/1 հողատարածքում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը և ԲԴԽ անդամներն ընդունել են զոհված զինծառայողների ծնողներին։պ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) երեսուն տարվա ընթացքում հաստատվել է որպես բազմակողմ համագործակցության գործուն մեխանիզմ, որը հետագա զարգացման շատ լուրջ ներուժ ունի:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը դաշինքի անդամ պետություններին կոչ է արել պատրաստ լինելու այն բանին, որ հարկ կլինի երկարատեւ ժամանակ աջակցություն են ցույց տալու Ուկրաինային: Այդ հայտարարությամբ նա հանդես է եկել մայիսի 26-ին իսպանական La Vanguardia թերթում հրապարակված հարցազրույցում։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 26-ին ընդունել է Հակամարտությունների գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի (ԱԼԻՖ) գործադիր տնօրեն Վալերի Ֆրելանին:
#ՀԻՄԱ: Ֆրանսիայի հրապարակից մեկնարկում է ընդդիմության երթը` ՈւՂԻՂ։
«Մեկ փաթեթային լուծում է պետք և ամբողջական»,- այսօր Ֆրանսիայի հրապարակում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և Լեռնային Ղարաբաղի խնդրին՝ ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
«Ես միայն մեկ բան կարող եմ ասել՝ մեր հարցերի պատասխանները որևէ մեկը չունի, որովհետև այդ հարցերի պատասխանները հենց մենք պիտի տանք։ Փաստ է, որ այսօր փորձում են ոչնչացնել մեր երկիրը»,- եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։
Լեհաստանն ապահովել է գազի մատակարարումներն առաջիկա ձմռան ժամանակաշրջանում: Այդ մասին հանրապետության կառավարության մամուլի քարտուղար Պյոտր Մյուլլերը հայտարարել է Polsat հեռուստաալիքի եթերում։ «Ես ցանկանում եմ ձեզ հավաստիացնել, որ գազի մատակարարումների տեսակետից մեզ վտանգ չի սպառնում, եթե խոսքը ձմեռային տարեշրջանի մասին է»,-հայտարարել է Մյուլլերը:
Իշխան Սաղաթելյանն այսօր հենց Ֆրանսիայի հրապարակում մամուլի ասուլիս էր հրավիրել և պատասխանում էր լրագրողների հարցերին։
Բեյրութում մայիսի 25-ին տեղի է ունեցել Արցախի պատվիրակության հանդիպումը Լիբանանի ՀՅԴ կենտրոնական գրասենյակի անդամների և լիբանանահայերի հետ։
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել է ընտանիքի անդամների միջոցով տասնյակ միլիոնավոր դոլարներ ապօրինաբար երկրից դուրս հանելու մեջ:
Այսօր կառավարության նիստի սկզբում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «2022թ. մայիսի 25-ին, Երևանի ժամանակով 22:35-ին ԱՄՆ-ի Կանավերալ հրվանդանում գտնվող տիեզերակայանից «Space X» ընկերության տիեզերանավով երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը:
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ՀՀ կառավարությունից է նաև ակնկալում, որ բանակցությունների ընթացքում այն պնդի վերոնշյալ բոլոր կետերը։
Թեհրանն Իսլամական Հանրապետությունն առաջարկում է որպես հարթակ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցություններ անցկացնելու համար: Մայիսի 26-ին այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում։
Դեռևս 2019թ․ «ժողովրդի» իշխանությունը հետևողականորեն սկսեց այս գործընթացը։ Առաջինը, եթե չեմ սխալվում, Սոցապ նախարարության «առաջադեմ» որոշումն էր՝ փակել գիշերօթիկ դպրոցները։ Նախարարությունը սույն նախաձեռնությունը բացատրեց «երեխայի լավագույն շահով» առաջնորդվելու տրամաբանությամբ։
Հայաստանում իրավապաշտպանության անվան տակ գործող մի շարք կազմակերպություններ 2018թ․ ժողովրդավարության անվան տակ տեղի ունեցած հեղափոխությունից հետո հրապարակավ բացահայտեցին, որ իրենք քաղաքական թիմի շահեր են սպասարկում, խտրական մոտեցում ունեն Հայաստանի քաղաքացիների հանդեպ և պատրաստ են ոտնահարել նրանց իրավունքները՝ ստանձնելով ոչ թե իրավապաշտպանի, այլ իշխանապաշտպանի դեր՝ նպաստելով պետական կառույցների՝ ժողովրդավարության հիմքի քայքայմանը։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի մայիսի 26-ի Հայրապետական սրբատառ կոնդակով հռչակվել է Բալկանյան երկրների Հայրապետական պատվիրակության հաստատումը, որի կազմում ընդգրկվում են Ալբանիայի, Սլովենիայի, Սերբիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Չեռնոգորիայի, Խորվաթիայի հայկական եկեղեցական համայնքները:
«Երեխաներից մեկն ասել է՝ ես տիրապետում եմ իմ իրավունքներին, գիտեմ, որ զանգի իրավունք ունեմ, պետք է զանգեմ ծնողիս՝ տեղեկացնեմ, որ բերման եմ ենթարկվել, ու պահանջել է հեռախոսը: Այս ամենը լսել է տղաներին խոշտանգող ոստիկաններից մեկը, մտել է ներս, հոխորտացել նրանց վրա, թե՝ ինչ իրավունքներ ես հիմա այստեղ շահարկում: Խոսել է բավականին կոպիտ, «արա»-ով:
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը, որն այս օրերին Նյու Յորքում է, ակցիա է իրականացրել ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մայիսի 26-ի ցերեկը, 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 31-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:
Հայաստանի սուվերեն տարածքները տալիս են ադրբեջանցիներին, բայց տիեզերքում «սուվերեն» արբանյակից փորձում են գալակտիկ էքստազ ապրել։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն Հայրապետական իր օրհնությունն ու շնորհավորանքն է հղել Հոգեշնորհ Տ. Օշական վարդապետ Գյուլգյուլյանին մայիսի 13-ին՝ Բաղդադում տեղի ունեցած Թեմական պատգամավորական ժողովի ընթացքում Իրաքի հայոց թեմի առաջնորդ ընտրվելու կապակցությամբ:
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը հաղթանակով մեկնարկեց Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում:
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եռամյա՝ 2019-2021 թթ. գործունեության զեկույցի ներկայացմանը նվիրված միջոցառման ժամանակ Նիկոլ Փաշինյանը կրկին նոր բացարձակ ռեկորդի մասին է հայտնել, որն այս անգամ վերաբերել է Հայաստանի աշխատաշուկային: