
Փաշինյանը կարող է լինել ամենուժեղ բանակի հրամանատարը՝ այն 48 ժամում կկործանի. Արամ Վարդևանյան
«Աշխարհում ո՞րն է ամենաուժեղ բանակը. թող Նիկոլ Փաշինյանը լինի այդ ամենաուժեղ բանակի հրամանատարը՝ 48 ժամում կունենանք կործանում:
Հայոց պատմությունը ցույց է տալիս մի բան՝ անձից շատ բան է կախված: Հիմա կոնկրետ այս անձը՝ Նիկոլ Փաշինյանը, ցույց տվեց, որ այդ կարողությունը, հմտությունը, գիտելիքը, ցանկությունը չունի: Ի վերջո, մենք մինչև օրս ԳՇ պետ չունենք»,- Ֆրանսիայի հրապարակում քաղաքացու հարցին ի պատասխան՝ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը: