Հայաստանի եւ Արցախի շուրջ սեղմվող թուրք-ադրբեջանական օղակը գնալով ավելի ու ավելի է պրկվում: Արդեն մեկ շաբթից ավել, քաղաքակիրթ աշխարհի աչքի առջեւ, հումանիտար աղետի է ենթարկվում Արցախի բնակչությունը, ինչը հերթական անգամ ապացուցում է Ադրբեջանի ենթակայության ներքո արցախահայության՝ ցանկացած կարգավիճակով մնալու անհնարինությունը:
Տեսանյութերի դիտման համաշխարհային հարթակ YouTube-ը հեռացրել է թուրքական «Teori» ամսագրի ալիքում տեղադրված Հայոց ցեղասպանությունը ժխտող տեսանյութը:
Վերաքննիչ դատարանը 50 մլն գրավի դիմաց ազատ արձակեց զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանին՝ «Պատրոն Դավոյին»։ Գալստյանն անցնում է ԱԱԾ-ում հարուցված անպիտան հրթիռների գործով ու մեղադրվում շուրջ 4.7 միլիոն դոլար հափշտակելու և այլ կեղծիքներ կատարելու մեջ։
Մոսկվան եւ Թեհրանը նախապատրաստում են փաստաթղթեր, որոնք պետք է արձանագրեն ռուս-իրանական գործընկերության նոր որակը: Մարտի է 15-ին այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն Իրանի արտգործնախարարության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանի հետ հանդիպմանը։
Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ հիմնավոր չեն այն տեղեկությունները, թե հնարավոր է՝ պատերազմը վերսկսվի։
Ռուսաստանի տնտեսությունն իսկապես դժվարություններ է վերապրում պատժամիջոցների պատճառով, որոնք Արեւմուտքի կողմից սահմանվել են ի պատասխան ռազմական գործողության՝ Ուկրաինայի ապառազմականացման նպատակով, սակայն Մոսկվան այդ սահմանափակումները դիտարկում է որպես զարգացման համար հնարավորություն: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Առնվազն 3,5 տարի ամենատարբեր մարդիկ ինձ համոզում էին, որ Էդմոն Մարուքյանը գրպանային ընդդիմություն է խաղում Նիկոլ Փաշինյանի համար։ Ես համառորեն հակաճառում էի, թե Մարուքյանը այլ արժեքային համակարգ ունեցող անձ է։ Համառ պայքար է տարել ՀՀԿ-ի ժամանակվա օլիգարխիայի դեմ։ Երևի։
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ:
ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության 911 ծառայությունն ահազանգ է ստացել Գյումրու Ալեք Մանուկյան փողոցի շինություններից մեկում տեղադրված ռումբի մասին:
Գործարար Ռուբեն Վարդանյանը «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում հարցազրույցի ժամանակ անդրադարձել է այն հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է միութենական պետության ստեղծումը և Հայաստանի անդամակցումը այդ միությանը։
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է, որ ՀՀ-ն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ըստ էության, ճանաչել է դեռ 1991-ին՝ Ադրբեջանի հետ համատեղ ստորագրելով ԱՊՀ «Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին» համաձայնագիրը, որով կողմերը, ըստ էության, ամբողջությամբ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը: Եվ ըստ այդմ՝ ՀՀ-ն Ադրբեջանի տարածքների նկատմսմբ որևէ հավակնություն չունի:
Չնայած այն հանգամանքին, որ մոտավորապես մեկ ամիս է՝ Գլխավոր շտաբը պետ չունի, Պաշտպանության նախարար Արման Սարգսյանը վստահեցնում է՝ ԳՇ-ն ունի ղեկավար, քանի որ պետքի պարտականությունների ժամանակավոր կատարումը դրված է Կամո Քոչունցի վրա։
Հետաքրքիր է, թե ինչպե՞ս է կարողանալու հակառուսական պահվածքով Տաթևիկ Ռևազյանը շարունակել համագործակցել, քննարկումներ ունենալ իր ռուս գործընկերների հետ, բանակցել վերջիններիս հետ, փորձել հայկական ավիաընկերություններին առաջ մղել ռուսական շուկայում և պաշտպանել վերջիններիս շահերը:
Այսօր խորհրդարանում Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը հերքեց տեղեկությունները, թե ադրբեջանցիներն առաջ են եկել Կապանի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ։
Մարտի 15-ի ցերեկը, 18-20-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն: Մարտի 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով՝ 41 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ ձայներով՝ Երևան քաղաքի ավագանին որոշեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Այգեստանի հետևյալ փողոցներն անվանակոչել մեծանուն համալսարանականների անուններով.
Ռուսաստանից եւ Ուկրաինայից բանագնացներն աշխատանք են տանում. այն դժվարին է, եւ դրական է բանակցությունները շարունակելու բուն փաստը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Մարտի 14-ին, ժամը 23։35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արին-Բերդի փողոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։
Ռուսաստանյան «Աերոֆլոտ» խոշորագույն ավիաընկերությունը մարտի 22-ից կվերսկսի Հայաստան թռիչքները SSJ100 հայրենական ինքնաթիռներով: Այդ մասին հաղորդում է փոխադրողը:
Ազգային տնտեսության մակարդակով շարունակում է գերակայել ճգնաժամային արդյունավետ կառավարման բացակայության խնդիրը, արտաքին ազդակների մասով՝ ստանում ենք նորանոր բացասական մեսիջներ:
«Հասկանալը հասկանում եմ։ Մեծ հաշվով չեմ էլ մեղադրում, որովհետև մարդկանց որոշ տեսակ հրաժարվել է գիտակցությունից ու հետևաբար մեղսունակ չէ, բայց չեմ ներելու, ավելին՝ մի ամբողջ սերունդ չի ներելու…»։
Հայաստանի եւ Արցախի շուջ երկու տասնյակ ՀԿ-ներ հանդես են եկել հայտարարությամբ եւ կոչով դիմել են միջազգային կառույցներին՝ կապված Արցախում վերահաս հումանիտար աղետի հետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:
Արցախի Հանրապետությունում գազամատակարարումը վերականգնելու ուղղությամբ ռուսական կողմի բանակցություններն ադրբեջանական կողմի հետ շարունակվում են, սակայն դրանք դեռևս որևէ արդյունք չեն տվել։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։
Մարտի 14-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 74-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ: «Ֆոլքսվագենի» 45-ամյա վարորդը և 36-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ վարորդը՝ Վոլոդյա Մնացականյանը, մահացել է:
Թշնամին ՀՀ ինքնիշխան տարածքի 41 քառ. կմ գրավել է, իսկ դուք ասում եք՝ «առանց նախապայմանների»։
Ադրբեջանի գործողությունները պետք է հստակ գնահատական ստանան։ Այո, Ադրբեջանն իր ցեղասպան պահվածքով իրականացնում է Արցախի էթնիկ զտման քաղաքականություն։ Իսկ բոլոր մարդիկ, բոլոր կառույցները որոնք իրապես կարևորում են մարդու իրավունքների պաշտպանությունը, չպետք է անտարբեր մնան։
Արցախում վերջին մեկ օրում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել:
Թշնամուն մահ մաղթելը և սպանելը մեղք չէ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու առաջնորդ Մետրոպոլիտ Եպիփանիուսը, գրում է korrespondent.net-ը։
Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ թշնամին ցուցադրաբար Արցախի գյուղերի հարևանությամբ կուտակել է ծանր ռազմական տեխնիկա, այդ թվում` տանկեր: