
Հիվանդանոց տեղափոխված վարորդը մահացել է

Մարտի 14-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 74-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ: «Ֆոլքսվագենի» 45-ամյա վարորդը և 36-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ վարորդը՝ Վոլոդյա Մնացականյանը, մահացել է:
Մարտի 14-ին, ժամը 23.00-ին, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ «Օպելի» 40-ամյա վարորդը նույնպես մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն: