«Ես վստահ եմ, որ ԳՇ-ն պետ կունենա». Արման Սարգսյան
Չնայած այն հանգամանքին, որ մոտավորապես մեկ ամիս է՝ Գլխավոր շտաբը պետ չունի, Պաշտպանության նախարար Արման Սարգսյանը վստահեցնում է՝ ԳՇ-ն ունի ղեկավար, քանի որ պետքի պարտականությունների ժամանակավոր կատարումը դրված է Կամո Քոչունցի վրա։
«Նա երկարամյա ծառայության փորձ ունի, ենթադրում եմ՝ 40 տարվա, և զինվորական բոլոր բարձր պաշտոններում աշխատել է, տիրապետում է բանակին։ Պաշտպանության նախարարը ԱԺ-ում պատգամավորներից մեկի հնչեցրած հարցին ի պատասխան անդրադարձել է։ Ես վստահ եմ, որ ԳՇ-ն պետ կունենա։ Ես ուղղակի բանակի հետ կապված հարցերում ձեզ փորձում եմ բերել այնպիսի դաշտ, որ հարցեր չտաք, որոնք մեզ կվնասեն»,- խորհրդարանում, դիմելով լրագրողներին՝ նշեց Արման Սարգսյանը։
Իսկ հարցին, թե ինչո՞ւ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր չմասնակցեց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին, Արման Սարգսյանը պատասխանեց, որ նախարարը հանդիպումների է, նաև հանդիպում է «լրագրողների անվտանգության համար»։