Երևանի մի շարք փողոցներ անվանակոչվեցին մեծանուն համալսարանականների անուններով
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով՝ 41 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ ձայներով՝ Երևան քաղաքի ավագանին որոշեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Այգեստանի հետևյալ փողոցներն անվանակոչել մեծանուն համալսարանականների անուններով.
Այգեստանի 1-ին փողոցը՝ պետական, հասարակական, քաղաքական գործիչ Նիկոլ Աղբալյանի անվամբ՝ «Նիկոլ Աղբալյան փողոց», Այգեստանի 2-րդ փողոցը՝ լեզվաբան, գրականագետ Մանուկ Աբեղյանի անվամբ՝ «Մանուկ Աբեղյան փողոց», Այգեստանի 3-րդ փողոցը՝ իրավաբան, հրապարակախոս Գրիգոր Չուբարյանի անվամբ՝ «Գրիգոր Չուբարյան փողոց», Այգեստանի 4-րդ փողոցը՝ տնտեսագետ, պատմաբան Թադևոս Ավդալբեգյանի անվամբ՝ «Թադևոս Ավդալբեգյան փողոց», Այգեստանի 5-րդ փողոցը՝ մաթեմատիկոս Սերգեյ Մերգելյանի անվամբ՝ «Սերգեյ Մերգելյան փողոց», Այգեստանի 7-րդ փողոցը՝ բուսաբան Արմեն Թախտաջյանի անվամբ՝ «Արմեն Թախտաջյան փողոց», Այգեստանի 9-րդ փողոցը՝ ֆիտոֆիզիոլոգ Միքայել Չայլախյանի անվամբ՝ «Միքայել Չայլախյան փողոց», Այգեստանի 11-րդ փողոցը՝ լեզվաբան, հայագետ Գևորգ Ջահուկյանի անվամբ՝ «Գևորգ Ջահուկյան փողոց»: