Կրեմլում դրականորեն են գնահատել ռուս-ուկրաինական բանակցությունների առաջխաղացումը

Ռուսաստանից եւ Ուկրաինայից բանագնացներն աշխատանք են տանում. այն դժվարին է, եւ դրական է բանակցությունները շարունակելու բուն փաստը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Երկուշաբթի օրը՝ մարտի 14-ին, տեղի է ունեցել ռուս-ուկրաինական բանակցությունների արդեն չորրորդ փուլը: Ամփոփելով դրանց արդյունքները՝ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ տրվել է տեխնիկական դադար, բանակցությունները կշարունակվեն երեքշաբթի օրը:

«Երկու պատվիրակությունների միջեւ աշխատանք է տարվում: Դուք գիտեք, որ այն իրականացվում է տեսախորհրդաժողովների միջոցով: Աշխատանքը դժվարին է, եւ, հավանաբար, այս դեպքում դրական է այդ աշխատանքը շարունակելու բուն փաստը»,-Պեսկովն ասել է լրագրողներին:

Ռուսաստանը փետրվարի 24-ի առավոտյան ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում: Նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ իր նպատակը «մարդկանց պաշտպանելն է, որոնք ութ տարի շարունակ ծաղրանքների, ցեղասպանության են ենթարկվում Կիեւի ռեժիմի կողմից»:

Դրա համար, նրա խոսքով՝ պլանավորվում է «ապառազմականացում, դենացիֆիկացում անցկացնել Ուկրաինայում», դատի տալ պատերազմական բոլոր հանցագործներին, Դոնբասի «խաղաղ բնակիչների դեմ արյունոտ հանցագործությունների» համար պատասխանատուներին: ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն, Զինված ուժերը հարվածներ են հասցնում միայն ռազմական կառույցների եւ ուկրաինական զորքերի ուղղությամբ, Ուկրաինայի տարածքի քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում:

ՌԴ զինված ուժերի աջակցությամբ զարգանում է ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի խմբավորումների հարձակումը: Մոսկվայի պլանների մեջ չի մտնում Ուկրաինայի օկուպացումը, ընդգծել է Ռուսաստանի նախագահը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս